Ինչպե՞ս է մայրիկի ձայնը և բույրը ձևավորում երեխայի հիշողությունը
Մարդկային կապի ամենանուրբ ու կախարդական սկիզբը՝ մայր ու երեխա հարաբերության խորքային լեզուները
Երբ մտածում ենք հիշողության մասին, սովորաբար պատկերացնում ենք տեսողական պատկերներ կամ հստակ հիշվող դեպքեր։ Սակայն գիտությունն այսօր բացահայտում է մի հրաշալի երևույթ՝ դեռևս մոր որովայնում, նույնիսկ մինչ տեսողական հիշողությունը, ձևավորվում է հուզական հիշողություն, որի ամենահզոր տարրերը մայրիկի ձայնն ու բույրն են։
Ձայն՝ առաջին սերը փոքրիկների համար
Երեխան սկսում է լսել ձայները արդեն հղիության շուրջ 16-20-րդ շաբաթում, իսկ 25-րդ շաբաթից սկսած արձագանքում է հատուկ ձայների՝ հատկապես մոր ձայնի։ Մայրիկի ձայնը պտղի համար դառնում է հանգստության, ապահովության ու գոյության նշան։ Սա պատահական չէ՝ մոր ձայնը տարածվում է մարմնի ներսում՝ վիբրացիայի և ջրի միջով, և փոքրիկը զգում է այն ոչ միայն ականջներով, այլ ամբողջ մարմնով։
Հետազոտությունները ցույց են տվել, որ նորածիններն անմիջապես ճանաչում են իրենց մոր ձայնը՝ նույնիսկ օտար լեզվով խոսելու ժամանակ։ Դա նշանակում է, որ ձայնը դառնում է առաջին ճանաչելի և հիշվող տարրը։
Մայրիկի երգեցիկ խոսքը, կարդալը կամ նույնիսկ հանգիստ շշնջյունը ոչ միայն հանգստացնում են երեխային, այլև ամրապնդում է նրա հուզական կապը աշխարհում իր առաջին մարդու՝ մոր հետ։
Բույր՝ անտեսանելի հիշողությունների մագնիս
Մարդու հիշողության համակարգում հոտառական զգայարանն ունի անմիջական ուղի դեպի լիմբիկ համակարգ՝ ուղեղի այն հատվածը, որն ի պատասխան է հույզերի ու հիշողության ձևավորման։ Ու հենց այս պատճառով բույրերը հաճախ ամենախորը և հանկարծակի հիշողություններն են արթնացնում։
Երեխան դեռևս 28-32-րդ շաբաթներից սկսած կարող է ընկալել համերն ու բույրերը՝ մոր սննդի միջոցով։ Իսկ ծնվելուց հետո առաջին իսկ հոտը, որ նա ճանաչում է՝ իր մայրիկի մաշկի բույրն է։ Այդ բույրը ոչ միայն հանգստացնող ազդեցություն է ունենում, այլ նաև օգնում է երեխային տարբերակել իր մայրիկին այլ մարդկանցից։
Ամբողջ կյանքի ընթացքում մայրիկի հատուկ բույրը կարող է մնալ որպես վստահության ու սփոփանքի խորհրդանիշ՝ անգամ առանց գիտակցելու։
Ձայն + բույր = հուզական հիշողություն
Մոր ձայնն ու բույրը միասին ազդում են նորածնի ուղեղի վաղ զարգացումների վրա՝ ձևավորելով այն, ինչ կոչվում է հուզական հիշողություն։ Այդ հիշողությունները տպվում են խորքում՝ դառնալով երեխայի «ապահովության քարտեզը», որով նա շարժվում է աշխարհում։
Իսկ գիտե՞ք, որ այս կապը ամրապնդվում է նաև մաշկ-մաշկ շփման ժամանակ։ Երբ մայրիկը խոսում է, նուրբ շոյում կամ հանգիստ շնչում իր երեխայի կողքին, երեխան հիշում է այս ամենը ոչ միայն միտքով, այլ՝ մարմնով։
Վերջաբան՝ մի կապ, որ երբեք չի մարում
Երբ տարիներ անց մեծահասակ մարդը հանկարծ հոտում է ծանոթ բույր, կամ լսում մի ձայն, որը հիշեցնում է մայրիկին, նա մի պահ վերադառնում է իր մանկության անվտանգության գիրկը։ Սա պատահական չէ։ Մայրիկի ձայնը և բույրը երեխայի հիշողության ամենախորը արմատներից են։ Դրանք չեն մարում։ Դրանք ապրում են՝ որպես սրտի ձայն։
Комментарии