Մարդու 5 տեսակ, որոնց ներկայությունը խլում է քո էներգիան
Ահա մարդու 5 տեսակ, որոնց ներկայությունը լուռ խլում է քո էներգիան՝ օրը վերածելով հոգնեցնող բեռի։
•Մշտապես դժգոհ ու բողոքող մարդը
Նրանք երբեք գոհ չեն. եղանակից են դժգոհում, ղեկավարից, հարևանից, պետությունից, տրանսպորտից։ Եթե անգամ ամեն ինչ լավ է, նրանք դժգոհ կլինեն, որ «շատ լավ է, կասկածելի է»։
🔋 Ինչպե՞ս են էներգիա խլում
Դու փորձում ես աջակցել, լուծումներ առաջարկել, սփոփել, բայց նրանց նպատակը լուծում գտնելը չէ, այլ պարզապես բողոքելը։ Դու տալիս ես ժամանակ, ուշադրություն, հոգատարություն, իսկ փոխարենը ստանում՝ բացասականություն ու հիասթափություն։
Ինչ անել
Սահման դիր։ Ընդունիր, որ դու պարտավոր չես ամեն բողոքի պատասխան տալ։ Կարող ես պարզապես լսել առանց ներգրավվելու բացասական որևէ թեմայի մեջ։
•Մրցակցող ու կասկածելի մարդը
Անկախ նրանից՝ պատմում ես հաջողության, մի լավ օրվա թե պարզապես ձեռքբերման մասին, նա համեմատում է կամ միանգամից սկսում պատմել, թե ինքը «ավելի լավն» է կամ անցկացրած օրը, ձեռքբերունը ավելի հաջող է, քան քոնը։
🔋Ինչպե՞ս են էներգիա խլում
Դու սկսում ես կասկածել քեզ, պաշտպանվել, արդարանալ։ Դա ծախսում է մտավոր ու հուզական ռեսուրսները։ Քո ուրախ պահերը փոխարինվում են պաշտպանական դիրքով։
Ինչ անել
Ճանաչիր նման վարքագիծը։ Մի փորձիր շահել նրանց հավանությունը։ Հիշեցրու քեզ, որ քո արժեքը կախված չէ նրանց հավանությունից։
•Մանիպուլյատիվ մարդը
Նրանք հաճախ օգտագործում են մեղքի զգացում, պարտականության զգացում կամ հուզական ճնշում, որպեսզի իրենց ուզածը ստանան։ Նրանց նախադասություններում հաճախ կլսես. «Եթե ինձ սիրում ես, պիտի…», «Ոչ ոք ինձ չի հասկանում՝ բացի քեզնից»։
🔋 Ինչպե՞ս են էներգիա խլում
Դու կորցնում ես սահմաններդ, ապրում ուրիշի ցանկությունների սահմանում, կատարում քայլեր, որոնք ինքդ չէիր անի։
Ինչ անել
Ուսումնասիրիր հուզական մանիպուլյացիաների նշանները։ Սովորիր ասել «ոչ»՝ առանց մեղքի զգացում ունենալու։
•Դրամատիկ մարդը
Նրանք ամեն ինչ դարձնում են խնդիր։ Փոքր անհանգստությունն արդեն «կատաստրոֆա» է։ Նրանց կյանքի յուրաքանչյուր օրը լի է խառնաշփոթով, կոնֆլիկտներով, «հետաքրքիր» պատմություններով։
🔋Ինչպե՞ս են էներգիա խլում
Նրանց մեջ անընդհատ էմոցիոնալ պայթյուններ են։ Դու ներգրավվում ես այդ խաղում՝ փորձելով օգնել, հանգստացնել, բայց ընկնում ես նրանց հուզական քաոսի մեջ։
Ինչ անել
Հասկացիր, որ դու չես կարող փրկել բոլորին։ Եթե սա նրանց մշտական վարքագիծն է, սահմանափակիր քո մասնակցությունը այդ դրամաներում։
•Ոչինչ չներկայացնող, բայց մշտապես քննադատող մարդը
Նրանք սովորաբար քիչ բան են անում, բայց մեծ էներգիայով քննադատում են այն, ինչ դու ես անում։ Քեզ միշտ ստիպում են կասկածել՝ արդյոք բավարարո՞ր ես, ճիշտն ես անում, թե՞ սխալ։
🔋Ինչպե՞ս են էներգիա խլում
Քո ինքնավստահությունն ընկնում է, իսկ դրա հետ միառժամանակ՝ մոտիվացիադ։ Երբ մտածում ես՝ «Նորից սխալ կգնահատեն», հրաժարվում ես նախաձեռնություններից։
Ինչ անել
Մի տրվի՛ր ուրիշի կարծիքին։ Քննադատությունը կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, երբ բարի դիտողություն է, ոչ թե՝ ստորացնող զենք։
Հիշի՛ր. քո էներգիան քո պատասախանատվությունն է
Սրանք էներգիա խլող մարդկանց ամենահաճախ հանդիպող 5 տեսակներն են։ Նրանք բոլորն ունեն մի ընդհանրություն՝ քո սահմանները, ուշադրությունը, ներքին կայունությունն իրենց են ենթարկում։ Սակայն երբ գիտակցում ես՝ ով և ինչպես է ազդում քո հոգևոր ու հուզական վիճակի վրա, սկսում ես կառավարել ոչ թե ուրիշներին, այլ՝ ինքդ քեզ։
Քո հոգեկան խաղաղությունը նույնքան թանկ է, որքան քո առողջությունը։ Երբեմն՝ ավելի։
Комментарии