Բնավորություն. ծնվում է թե՞ ձևավորվում
Բնավորությունը՝ որպես մարդու անհատականության հիմքը, վաղուց է հետաքրքրել փիլիսոփաներին, հոգեբաններին և հասարակության անդամներին։ Ինչո՞ւ մի մարդ համառ է ու վճռական, մինչդեռ մյուսը՝ նուրբ ու զգայուն։ Արդյոք այդ հատկանիշները բերում ենք մեզ հետ աշխարհ թե՞ դրանք ձևավորվում են մեր շրջապատում մեծանալիս։
Արդյո՞ք բնավորությունը ծնվում է գենետիկ ժառանգությամբ։ Գիտնականները վաղուց են հաստատել, որ բնավորության որոշ գծեր օրինակ՝ խիզախությունը, նևրոտիկ հակումները կամ ներփակվածությունը, ունեն գենետիկ բաղադրիչ։ Ոմանք աշխարհ են գալիս ավելի հանգիստ կամ ռիսկի պատրաստ՝ նույնիսկ առանց որոշակի փորձառության։ Երկվորյակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնական երկվորյակները հաճախ շատ նման են ոչ միայն արտաքինով, այլև բնավորությամբ, նույնիսկ եթե մեծացել են տարբեր միջավայրում։ Սա վկայում է այն մասին, որ բնավորության հիմքը կարող է իսկապես ի ծնե լինել՝ որպես գենետիկ պլան, որը սկիզբ է դրվում ծննդյան պահին։
Բայց եթե բնավորությունը ամբողջությամբ գենետիկ լիներ, ապա միևնույն ընտանիքում մեծացած երեխաները կունենային գրեթե նույն կերպարները։ Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։
Միջավայրը՝
- ընտանիքի ջերմությունը,
- ծնողների օրինակելի վարքագիծը,
- կրթական մոդելները,
- ստացած սեր-ուշադրությունը,
...ամեն ինչ կարող է ազդել երեխայի վրա և ձևավորել նրա վերաբերմունքը աշխարհի ու իր հանդեպ։
Ինքնավստահ մարդը միշտ չէ, որ ծնվում է այդպիսին։ Նա կարող է դառնալ ինքնավստահ՝ լսելով, որ գնահատվում է, աջակցվում է, լսելի է։ Իսկ երբ ինքն իրեն վստահելու հնարավորություն չի ունենում՝ զարգանում է անվստահ։
Որտե՞ղ է մեր պատասխանատվությունը
Եթե բնավորությունը միայն գենետիկ լիներ, մենք պարզապես կասեինք՝ «ես էսպիսին եմ, չեմ կարող փոխվել»։ Բայց եթե այն ձևավորվող է՝ նշանակում է մենք կարող ենք աճել, զարգանալ, հաղթահարել մեր ներքին սահմանները։
Հոգեբաններն այսօր ընդունում են, որ բնավորությունը հնարավոր է փոփոխել՝ ներգործելով մտածողության վրա, վարքագծի վրա, նոր փորձառությունների միջոցով։ Օրինակ՝ ներամփոփ մարդը կարող է դառնալ հաղորդակցվող, երբ գտնում է իրեն հարմար միջավայր։ Համբերության պակաս ունեցող մարդը կարող է սովորել ինքնակառավարում՝ համապատասխան տեխնիկաների օգնությամբ։
Եթե դու այսօր հարց ես տալիս՝ «ես ո՞վ եմ բնույթով», հիշիր՝ դու կարող ես ընտրել՝ ով լինել։ Որովհետև բնավորությունը ծնվում է, բայց իսկապես ապացուցվում է քո անցած ճանապարհին։
Комментарии