Ինչու՞ է պարտությունը կարևոր հաջողության հասնելու համար


 «Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք չափազանց շուտ ենք հանձնվում: Հաջողությանը հասնելու ավելի ճիշտ ճանապարհն է. միշտ  փորձել մեկ անգամ էլ»:

 Կյանքի ճանապարհի ընթացքում յուրաքանչյուրս ենք խոսում մեր սահմնած նշաձողերից և գրանցած հաջողություններից, բայց ինչպես ենք հասել դրան... Միանգամից ոչինչ չի լինում, այսպես են ասել մի ժամանակ և, այո՛, իրապես այդպես է. ինչ է եղել այն ճանապարհի սկիզբում, որի վերջում հաջողությունն է կանգնել... Փորձություններ, պարտություններ, ձախողումներ, հիասթափություններ... Կարծում եմ՝ պարտությունը կարևոր է հաջողության հասնելու համար, քանի որ այն մեզ տալիս է դասեր և զարգացման հնարավորություն՝

.Սովորելու հնարավորություն

Պարտությունը մեզ հնարավորություն է տալիս տեսնել մեր սխալները և հասկանալ, թե ինչը կարող ենք այլ կերպ և ավելի լավ անել։ Սա կարող է նպաստել թե՛ անձնական, թե՛ մասնագիտական աճին։

.Դիմացկունության զարգացում

Պարտությունը սովորեցնում է մեզ դիմացկուն լինել, հաղթահարել դժվարությունները և չհանձնվել։ Դիմացկունությունը կարևոր է հաջողության ճանապարհին կանգնած մարտահրավերները ընդունելու և պատվով ոտքի կանգնելու համար։

.Իրատեսություն

Կապույտի փոխարեն սպիտակ չտեսնել. տեսնել և ընդունել դեպքերն ու դեմքերն այնպես, ինչպես կան: Իրատեսությունը միջոց է ինքդ քեզ չխաբելու, արդյունքում՝ չհիասթափվելու, ավելին՝ իրատեսությունը օգնում է քայլերդ ճիշտ հաշվարկել, ինչը կարևոր է հաջողության հասնելու համար:

.Նոր ուղիներ փորձելու մոտիվացիա

 Պարտությունը կարող է դրդել մեզ որոնել նոր ճանապարհներ և մոտեցումներ։ Երբ մի ճանապարհ իրեն չի արդարացնում, մենք ստիպված ենք լինում փնտրել այլ տարբերակներ։

.Հարգանք հաջողության նկատմամբ

Հաղթանակի և հաջողության համն ավելի քաղցր է դառնում, երբ զգում ենք, թե ինչ է նշանակում պարտվել։ Սա կարող է մեզ դրդել ավելի շատ աշխատել և գնահատել մեր նվաճումները։

.Մտածողության փոփոխություն

 Պարտությունը կարող է փոխել մեր մտածողությունը, աշխարհայացքը՝ սովորեցնելով  ավելի ճկուն լինել և պատրաստ լինել փոփոխությունների։ 

  Պետք է չվախենալ. հաջողության ճանապարհը հաճախ է ուղեկցվում  անհաջողություններով և դժվարություններով։ Եվ պարտությունն ու հիասթափությունն են, որ ձևավորում են իմունիտետը: Դիմացկունությունը դժվարությունների և անհաջողությունների ժամանակ պահպանելը կարևոր է հաջողության համար։

Комментарии

Популярные сообщения