Հայկական Տյարնընդառաջ – Լույսի, Սիրո և Վերածննդի Տոն
Տյարնընդառաջը (Տէառընդառաջ) հայկական ավանդական տոն է, որը դարերի ընթացքում պահպանել է իր խորքային խորհուրդը՝ որպես լույսի, ջերմության և նոր կյանքի սկիզբ։ Այն նշվում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի 40-օրյա ընծայման հիշատակին, երբ ըստ Ավետարանի, Մարիամը և Հովսեփը փոքրիկ Հիսուսին տարան Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու։ Սակայն այս տոնը քրիստոնեական խորհրդից բացի, ունի նաև ավելի հին՝ հեթանոսական արմատներ, որոնք կապված են արևի, կրակի ու բնության զարթոնքի հետ։
Տոնի ամենակարևոր ատրիբուտը խարույկն է, որը խորհրդանշում է լուսավորությունը, ջերմությունը և չարից մաքրագործումը։
Երիտասարդ զույգերը, նորապսակները, ինչպես նաև երեխաները ցատկում են կրակի վրայով՝ հավատալով, որ այն մաքրում է չար ուժերից, բերում է հաջողություն ու բարգավաճում։ Խարույկի շուրջ պարում են, երգում, միմյանց շնորհավորում տոնի կապակցությամբ։
Տյարնընդառաջի օրը ընտանիքներում սովորաբար վառում են մոմեր ու ճրագներ՝ տունը լույսով ու օրհնությամբ լցնելու համար։ Շատ վայրերում մատաղ են անում, աղոթում են բարօրության համար և միմյանց շնորհավորում։ Հայկական մշակույթում այս տոնը սիրո, հույսի և նոր սկիզբների խորհրդանիշն է։
Տյարնդառաջը ոչ միայն կրոնական տոն է, այլև ազգային ինքնության մի մաս, որը դարերի ընթացքում միավորել է հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ սերը՝ ամեն փորձությանը։
Комментарии