Սուրբ Վալենտին և Սուրբ Սարգիս. սիրո տոն թե ավանդույթ
Վալենտինի և Սուրբ Սարգիսի տոներն իրականում զարմանալի կերպով միաձուլում են սիրո տարբեր ասպեկտները՝ ընդգծելով տարբեր մշակութային ու կրոնական դիտանկյունները, որոնցից յուրաքանչյուրն իր գեղեցկությամբ ու խորհրդանիշներով է հարուստ:
Վալենտինի օրը՝ համաշխարհային սիրո տոն
Վալենտինի օրը, որը նշվում է փետրվարի 14-ին, ունի համաշխարհային ճանաչում, բայց բովանդակությունն ավելի խորն է, քան պարզապես սրտիկներն ու քաղցրավենիքները։
Ըստ լեգենդի՝ Հռոմում եղել է Վալենտին անունով քրիստոնյա բժիշկ, ունեցել է հատուկ շնորհ՝ բուժելու ցանկացած հիվանդություն, և քանի որ այս շրջանում Հռոմում պաշտում էին տարբեր աստվածների, հռոմեացի կայսրը, չհավատալով Վալենտինի բնատուր շնորհին, նրան ուղարկում է բանտ՝ դատապարտելով մահապատժի: Այս ընթացքում Վալենտինը սիրահարվում է բանտապանի կույր աղջկան և իր շնորհի շնորհիվ բուժում է աղջկա կուրությունը: Չնայած նրան՝ Վալենտինին սպանում են փետրվարի 14-ին, նա նամակ է ուղարկած լինում այդ աղջկան՝ մակագրելով «Քո Վալենտինից»: Սա համարվում է աշխարհում առաջին սիրային գրությունը:
Որոշ ժամանակ անց, երբ քրիստոնյաները ավելի հզոր են դառնում Հռոմում, ցանկանում են վերջ տալ ոչ քրիստոնյա աստվածներին պաշտելու հռոմեացիների տոնական ավանդույթին, սակայն հռոմեացիները չեն ցանկանում հրաժարվել, փոխարենը, պահելով իրենց տոնական ավանդույթը, պաշտում են Սուրբ Վալենտինին, որը այս ժամանակ արդեն հանդիսանում է քրիստոնյաների հերոսը:
Վալենտինի օրը հիշեցնում է մեզ, որ սերը մի բան է, որի համար կարելի է պայքարել, քանի դեռ քո սիրտը թույլ է տալիս։
Այսօր, երբ արյունահեղության փոխարեն, մենք մի քանի բառով կամ մի փոքր նվերով կարող ենք արտահայտել մեր սերը, դարձել է մի համաշխարհային սովորույթ, որտեղ մարդիկ իրար խոստանում են հավերժական սիրո ու հավատարիմ հարաբերությունների քաղցր երազանքը։
Հայաստանում փետրվարի 15-ին նշվող Սուրբ Սարգիսը ոչ միայն սիրո, այլև բարեկամության տոն է։ Սուրբ Սարգիսը մեր ժողովրդի համար այն սրբի կերպարն է, որը պաշտպանում է սիրահարվածներին, օգնում է նրանց հաղթահարել դժվարությունները՝ պահելով հավատքը։ Հայ ավանդույթներում, երիտասարդները սովորաբար տոնից 1 օր առաջ աղի բլիթներ են պատրաստում, ուտում են քնելուց առաջ, իսկ հավանական սիրելին կամ ընտրյալը երազում ջուր է բերում: Անկախ ամեն բանից՝ մարդիկ հավատում են թե ոչ, սա երիտասարդների համար զվարճանալու, քաղցր հուշեր ստեղծելու ավանդույթ է:
Սուրբ Սարգիսը միայն սիրո խորհրդանիշ չէ , այլև ունի է նաև հատուկ խորհուրդ՝ սիրո մեջ պետք է գլխավորի փոխըմբռնումը և միմյանց աջակցելը։
Վալենտինի օրը կարելի է նաև վերածել ստեղծագործական ֆենոմենի՝ սիրային գրություններ պատրաստելու, ընկերներին կամ սիրելիին նվիրելու ոչ միայն ֆիզիկական նվերներ, այլև այս աշխարհում ամենաթանկ բաները՝ ժամանակ և ուշադրություն։
Իսկ Սուրբ Սարգիսի օրը հաճախ նշվում է համերգներով ու մշակութային միջոցառումներով, որտեղ մարդիկ ստեղծում են անկեղծ շփում՝ փոխանցելով միմյանց հավատարիմ ընկերության և սիրո ուժը։ Այս օրերը վերածվում են մի գունագեղ փառատոնի, որտեղ կան ոչ միայն վառ ծաղիկներ ու նվերներ, այլ նաև անկեղծ խոսքեր ու ժպիտներ։
Վալենտինի օրը կամ Սուրբ Սարգիսը պատմություններ են, որոնք շարունակվում են ոչ միայն որպես միջազգային և ազգային ավանդույթներ, այլև բուն են դրել մեր սրտերում՝ որպես սիրով լի և սիրո շնորհակալության օրեր։ Եվ ի վերջո՝ սերը մեծ ուժ ունի, որը պետք է կրել, պաշտպանել և տարածել աշխարհում, որտեղ մենք ապրում ենք։
Комментарии