«Ոսկու տենդ». ոսկի և բախտ որոնելու ժամանակաշրջան

   «Ոսկու տենդ»-ը կամ «Gold Rush»-ը 19-րդ դարի պատմական շրջան է, երբ տարբեր երկրներում հայտնաբերված ոսկու պաշարները բազմաթիվ մարդկանց էին ներգրավում՝ ոսկի որոնելու նպատակով: Ամենահայտնի ոսկու տենդերից է 1848-1855 թվականների Կալիֆորնիայի ոսկու տենդը, որն էլ դարձավ մարդկանց մեծ հոսքի  պատճառը դեպի ԱՄՆ-ի արևմուտք:

   «Ոսկու տենդի» մասին առաջին անգամ խոսվում է  1848թ.-ին, երբ ամերիկացի ձկնորս Ջեյմս Մարշալը գտավ առհելի ոսկու հանքեր Կալիֆորնիայում, ինչն էլ սկիզբ դրեց Կալիֆորնիայի ոսկու տենդին։ Մարշալի գտածքը արագ տարածվեց, և հազարավոր մարդիկ սկսեցին իրենց բախտը փորձել Կալիֆորնիայում՝ հույս ունենալով հարստանալ ոսկու հանքեր որոնելով։ Չնայած նրան՝ շուրջ 300.000 մարդ տեղափոխվեց Կալիֆորնիա՝ ոսկի որոնելու, հանքի հայտնագործ ձկնորսը մահացավ աղքատության մեջ։ 


 Ոսկու տենդի ընթացքում Կալիֆորնիայի բնակչությունը կտրուկ աճեց, իսկ նոր վերաբնակիչները մեծ ազդեցություն ունեցան տնտեսության, տրանսպորտի և բիզնեսի զարգացման վրա։ Ոսկու տենդը խթան հանդիսացավ՝ երկաթուղիների կառուցման, ինչպես նաև տարբեր քաղաքների և բնակավայրերի ձևավորման համար։ Այն փոխեց ամերիկյան պատմության ընթացքը՝ դարձնելով Կալիֆորնիան ԱՄՆ-ի տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը։


  Եվ այո՛, ոչ բոլորին է հաջողվել հասնել հարստության «ոսկու տենդի ժամանակ». շատերը կորցրին և՛ իրենց տները, և’ կյանքը։ Օրինակ՝ գնալով ոսկու հետքերով՝ ընկել են սառցե լճերն ու մահացել կամ սովի մատնվել։

  Ոսկու տենդը շատերի համար երազանքի և հնարավորության նշան էր, սակայն իրականությունն ավելի դաժան էր։ Ճանապարհը դժվարին էր՝ լեռներ, անապատներ, անսպասելի դժվարություններ, իսկ ոսկու պաշարներն արդեն կարճ ժամանակ անց սպառվում էին։ Բազմաթիվ մարդիկ կորցրին իրենց ունեցվածքը, առողջությունը, և նույնիսկ կյանքը՝ փորձելով հարստանալ։ Որոշները խաբեության զոհ դարձան՝ գնելով ոչ արժեքավոր հողեր կամ «կեղծ» հանքեր։

 Այնուամենայնիվ, ոսկու տենդը հարստացրեց նրանց, ովքեր ոսկի չէին որոնում, այլ առաջարկում էին ապրանքներ և ծառայություններ։ Ավելի շուտ հարստանում էին հանքափորներին հագուստ, գործիքներ, սնունդ և ապաստան վաճառողները։ Այդ շրջանում հայտնվեցին բազմաթիվ բիզնեսներ, որոնք հետագայում դարձան խոշոր ընկերություններ։


 Առավել հետաքրքրական է կանանց մասնակցությունը։ Կանայք բացում էին ժամանցի կենտրոններ, որտեղ տղամարդիկ վատնում էին իրենց ոսկիները։ Հնարամի՞տն են, չէ՞։


Հետագայում «Ոսկու տենդը» դարձավ ոչ միայն անսովոր հարստություն որոնելու ձգտում, այլև մի տեսակ «հիվանդություն», որը կլանում էր մարդկանց կյանքը։


  Ուզու՞մ ես հայտնվել «ոսկու տենդի» ժամանակաշրջանում, «ներքևում» քեզ են սպասում ֆանտաստիկ ֆիլմեր.

•The Gold Rush, 1925 («Քլոնդայկի ոսկին»)

•The Treasure of the Sierra Madre, 1948 («Քանի դեռ չարյաց արևը չի իջնում»)

•Mackenna's Gold, 1969 («Մակեննա Ոսկե Ուղին»)

•Gold, 2016 («Հավիտենական ոսկու կողմը»)

•Klondike, 2014 («Քլոնդայկ»)

Комментарии

Популярные сообщения