Անձեռակերտ բնության գողտրիկ անկյուն

  Բնությունը հաճախ ընկալվում է որպես հրաշալիք՝ իր անհավանական բազմազանության, գեղեցկության և կախարդական դրսևորումների շնորհիվ: Եվ այս բնությունն է, որ իր ներսում պահում է բնության անձեռակերտ կառույցները՝ բնության գողտրիկ անկյունները: Այս գողտրիկ անկյունները վայրեր են, որտեղ բնությունն իր անաղարտությամբ ու գեղեցկությամբ հաղորդում է խաղաղություն և ներդաշնակություն։ Նման վայրերը հաճախ լինում են հեռու քաղաքներից և մարդաշատ վայրերից, ինչն էլ ավելի է ընդգծում նրանց հմայքը։ Ահա բնության մի քանի գողտրիկ անկյուններ՝


                                  Նորվեգիայի Ֆյորդերը

Այս զարմանահրաշ գոտին ընդգրկում է անսահման խորություն ունեցող ծովախորշեր, որոնք շրջապատված են բարձուներով և կանաչ անտառներով։ Ֆյորդի երկարությունը սովորաբար մի քանի անգամ (հիմնականում տասնյակներով շատ) մեծ է լայնությունից։ Ֆյորդի ափերը հիմնականում կազմված են մինչև 1000 մետր բարձրության ժայռերից։



      

                                     Իսլանդիայի ջրվեժները


Իսլանդիայի բնությունը հայտնի է իր ջրվեժներով, որոնք շրջապատված են վուլկաններով, սառցադաշտերով և տարատեսակ լանդշաֆտներով։ Իսլանդիայի հայտնի ջրվեժներից է Սելյալանդսֆոսսը: Ջրվեժն Իսլանդիայի բնական հրաշալիքներից մեկն է։ Այս ջրվեժի հետաքրքրություններից մեկն այն է, որ այցելուները կարող են քայլել նրա հետևում գտնվող քարայրով և դիտել ջրվեժը բոլոր կողմերից։


                             

                                Կոլորադոյի Մեծ Կանյոնը

  

Այս վիթխարի ձորը տպավորիչ է իր անսահման չափերով և գունային պալիտրայով։ Կոլորադոյի Մեծ Կանյոնը գտնվում է ԱՄՆ- ում: Տարեկան 4մլն. զբոսաշրջիկ է այցելում այս հրաշք վայր: Զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ է վայելում փչովի լաստանավերով Կոլորադո գետով լողալը և ձիերով կանիոն իջնելը: Աշխարհում ամենախոր կիրճեր շարքում զբաղեցնում է 2 տեղը , խորությունը՝ մինչև 1800 մ: Այնտեղ կարելի է գտնել Երկրի աշխարհագրական չորս դարաշրջանների հետքերը



                                                      Արարատ լեռը

 Հայաստանի համար սրբազան է այս լեռը: Այն իր մեծությամբ և գեղեցկությամբ առանձնանում է ամբողջ տարածքից, և գրավում է տեսարանով։ «Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։ Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնագագաթն է։ 



                      Տանզանիայի Նգորոնգորո խառնարանը

  Այս խառնարանը, որը ձևավորվել է միլիոնավոր տարիներ առաջ հրաբխային գործունեության արդյունքում, հսկայական հարթավայր է, որտեղ բնակվում են տարատեսակ կենդանիներ։ Տեղանքում հանգրվանում են ավելի քան 25000 կենդանիներ՝ ներառյալ զեբրեր, գնուներ, սև ռնգեղջյուրներ, առյուծներ և փղեր, որոնք խառնարանը դարձնում են նմանը չունեցող որսատեղի։ Խառնարանի թեք պատերը ծառայում են այն բանին, որ կենդանիները չգաղթեն՝ ի տարբերություն մոտակայքում գտնվող Սերենգետիի սարահարթերի կենդանիների։ Ամեն տարի աճում է այստեղ եկող մարդկանց թիվը, ովքեր հույս ունեն տեսնելու ռնգեղջյուր, առյուծ կամ բորենի։

Այս վայրերը պարզապես օրինակներ են այնպիսի վայրերի, որտեղ բնությունն իր ամբողջականությամբ ու խաղաղությամբ կարող է վայելք ու հանգստություն պարգևել։




Комментарии

Популярные сообщения