Խելացի քաղաքներ. Smart cities
21-րդ դարը բնութագրվում է արագ փոփոխություններով և տեխնոլոգիական առաջընթացներով: Իսկ ինչպիսի՞նն է տեխնոլոգիական առաջընթացը քաղաքների վրա:
Խելացի քաղաքները (smart cities) վերածվում են 21-րդ դարի տեխնոլոգիական առաջընթացի կենտրոնի՝ նպատակ ունենալով քաղաքային կյանքը դարձնել ավելի արդյունավետ, կայուն և մատչելի: Խելացի տեխնոլոգիաները, կիրառվելով տարբեր ոլորտներում, ձևավորում են ապագայի քաղաքները:
Ի՞նչ ասել է խելացի քաղաք՝
Խելացի տրանսպորտ
.Խելացի քաղաքներում կլինեն տրանսպորտային կառավարման հատուկ համակարգեր: Խելացի քաղաքներում կիրառվելու են հարմարեցվող լուսացույցեր, որոնք փոխելու են իրենց ժամանակացույցը՝ ըստ ճանապարհային շարժի ինտենսիվության: Տվյալների վրա հիմնված այս համակարգերը նվազեցնելու են խցանումները և ուղևորությունների ժամանակը:
.Խելացի քաղաքներում կմեծանա էլեկտրական մեքենաների օգտագործումը, ինչը նվազեցնդելու է շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Բացի սա՝ ինքնավար մեքենաներն էլ ավելացնում են փոխադրումների արդյունավետությունը և անվտանգությունը:
.Խելացի քաղաքներում կլինեն համակցված տրանսպորտային լուծումներ: Դրանք ներառում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ կիսվող հեծանիվներ, էլեկտրական սկուտերներ և անձնական փոխադրամիջոցներ, որոնք ինտեգրվում են քաղաքի ընդհանուր տրանսպորտային համակարգի հետ:
Էներգիայի կառավարման համակարգեր
.Խելացի էներգիայի ցանցերը խելացի սենսորների և տվյալների վերլուծության միջոցով թույլ են տալու ավելի արդյունավետ կառավարել էներգիայի մատակարարումը: Օրինակ՝ լարերի հզորությունը կարելի է փոփոխել ըստ պահանջարկի:
.Վերականգնվող էներգիայի ինտեգրումը խելացի քաղաքների կարևորագույն պայմաններից մեկն է լինելու: Արևային պանելներն ու քամու տուրբինները խելացի քաղաքների կարևոր բաղադրիչներն են: Խելացի տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է օպտիմալացնել այս էներգիայի աղբյուրների օգտագործումը:
.Խելացի քաղաքներում կկառուցվեն էներգաարդյունավետ շենքեր: Խելացի քաղաքներում շենքերը կարող են լինել էներգաարդյունավետ՝ օգտագործելով սենսորներ, որոնք կարգավորում են լուսավորությունը և ջերմաստիճանը՝ ըստ մարդու ներկայության:
Քաղաքային պլանավորում
.Խելացի քաղաքները նպաստում են կանաչ տարածքների ավելացմանը, որոնք բարելավում են օդի և բնակիչների կյանքի որակը:
.Պլանավորումն ու կառուցապատումը խելացի քաղաքներում ներառում են կլիմայի փոփոխության ռիսկերի նվազեցման նպատակով ստեղծված ռազմավարություններ:
Խելացի քաղաքները ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի արդյունք են, այլև մարդկանց կյանքը բարելավելու մեծ հնարավորություն:
Իսկ դուք հավատու՞մ եք խելացի քաղաքների այս տեսլականին
Комментарии