Դուբայը անապատ էր, իսկ հիմա՞….

Դուբայը համարվում է աշխարհի ամենաճոխ քաղաքներից մեկը: Գրեթե միշտ հրաշալի եղանակ, փայլփլող երկնաքերեր և զարգացած տեխնոլոգիաները այստեղ են կանչում միլիոնավոր զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից: Ով եղել է Դուբայում, գիտի, որ այն Երկիր մոլորակի ամենաճոխ, չափազանց գեղեցիկ և սարսափելի թանկարժեք քաղաքներից մեկն է։

21-րդ դարում, Դուբայը դարձել է շատերի կողմից սիրված լավագույն հանգստավայրերից մեկը, սակայն պետք է փաստել՝ այս ամենին հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվել: Մոտ 7000 տարի առաջ անապատի տեղում, որտեղ այժմ կառուցված է Դուբայը, կար մի ընդարձակ ճահիճ: Անսովոր և շքեղ Դուբայը իսկական օազիս էր անապատում, մինչ ԱՄԷ-ում նավթի մեծ պաշարների հայտնաբերումը։ Սա կարող է փաստել տիեզերքից արված այս լուսանկարը։


Եվ այսօր էլ Դուբայը ծաղկում և վերելք է ապրում։ Այժմ շատ ավելի զարգացում է ապրում տնտեսությունը. տուրիզմի ու անշարժ գույքի ոլորտները տնտեսության հիմնական մասն են։
Աշխարհի ամեն 4 ամբարձիչից մեկը տեղակայված է Դուբայում: Դուբայի անշարժ գույքի շուկան այնքան արագ է զարգանում, որ աշխարհի բոլոր վերամբարձ կռունկների 24%-ը գտնվում է Դուբայում։
Եկեք խոստովանենք՝ այսօր Դուբայը ահռելի գումարների քաղաք է։ Համոզվելու համար կարդա հետաքրքիր փաստերը։
  • .Իրականում, Դուբայում արհեստական կղզի կա՝ Արմավենիների կղզիները, որը կառուցելու համար 94 մլն խորանարդ մետր ավազ է անհրաժեշտ եղել:

  •                       


  • .Դուբայի Բուրջ ալ-Արաբ հյուրանոցի ներսում այնքան ոսկի է կիրառվում, որը կբավականացներ «Մոնա Լիզայի» 46,265 դիմանկար պատելու համար: Բուրջ ալ-Արաբը զարդարված է 1,790 քառ. մետր տարածքով 24 կարատանոց ոսկյա թիթեղներով:

  •                  
    .«Բուրջ Խալիֆա» աշտարակը համարվում է աշխարհի ամենաբարձր աշտարակը։ Աշտարակի բարձրությունը 828 մետր է, այն ունի 160 բնակելի հարկ: 150 հարկից վերև բնակվողներն ավելի երկար են տեսնում արևը, քան Դուբայի մյուս բնակիչները:

  •                                 
    .Դուբայի Բուրջ ալ-Արաբ հյուրանոցի տարածքի 39 տոկոսը բնակեցված չէ:

  • .Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր թենիսի կորտը։ Այն գտնվում է Բուրջ Ալ Արաբ երկնաքերի՝ հայտնի առագաստաձև հյուրանոցի վերևում:

  • .Դուբայլենդ կոչվող տեղական զվարճանքների այգին ամենամեծն է աշխարհում։

  •                  
    .Դուբայում է նկարվել, անգամ, աշխարհի ամենահամարձակ գովազդը Բուրջ Խալիֆայի գագաթին:


  • .Դուբայում կան ավտոմատ սարքեր, որոնք ոսկու ձուլակտորներ են վաճառում այնպես, ինչպես սովորաբար վաճառում են խմիչքներ և շոկոլադներ:
  • .Դուբայի օդանավակայանը, ի դեպ, նույնպես համարվում է լավագույններից մեկը ողջ աշխարհում։

Այսօր Դուբայը ամենաժամանակակից քաղաքներից մեկն է շնորհիվ իր շքեղության և ճողության…Այսօր Դուբայ են այցելում հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ։


Комментарии

Популярные сообщения