Մահաբեր խաղերը և դրանց հետևանքները
Ներկայումս համակարգչային խաղերը երեխաների վրա մեծ ազդեցություն ունեն: Դեռահասների մեծ մասը իրենց ազատ ժամանակը անցկացնում է համակարգչի առջև՝ չիմանալով, թե ինչպես են հայտնվում համացանցի թաքնված ծուղակներում: Այդ ծուղակներից են նաև մահաբեր խաղերը, որոնք դեռահասներին հետապնդում են սոցիալական ցանցերի միջոցով: Շատերի կարծիքով այդ խաղերն էլ հաճախ դեռահասների ինքնասպանության պատճառ են դառնում:
Մահացու խաղերը դարձել են զգալի մտահոգություն այսօրվա հասարակության մեջ: Այս խաղերը հաճախ փառաբանում են բռնությունը և կարող են հանգեցնել ողբերգական արդյունքների: Երիտասարդները, սոցիալական լրատվամիջոցների և հասակակիցների ճնշման ազդեցության տակ, կարող են մասնակցել այս վտանգավոր գործողություններին՝ լիովին չհասկանալով դրա հետ կապված ռիսկերը:
Синий кит-Հատուկ հեշթեգ ВКонтакте-ում կամ սոցիալական այլ տիրույթում ու մուտք դեպի «կապույտ կետ»-ի առցանց խումբ, այնուհետև հրահանգներ, որոնք հասնում են մինչև ֆիզիկական ցավի, իսկ արդեն վերջում 50-րդ փուլում ինքնասպանություն՝ պարտադիր տեսանկարահանմամբ, այն էլ՝ ուղիղ եթերում: Սա վերջերս Հայաստանում առավել հայտնի դարձած ու բուռն քննարկվող «կապույտ կետ» կոչվող խաղի կարճ բնութագիրն է: Բայց խաղն իրականում նոր չէ, պատմությունը գալիս է 2015-2016 թվականներից ՌԴ-ից: 2016 թվականին ռուսական մամուլը սկսեց գրել համացանցային «մահվան խմբերի» մասին, որոնք դեռահասներին ինքնասպանության էին դրդում։ Մամուլում հրապարակվող նյութերում շարունակում էին պնդել, որ “Синий кит” անունով հայտնի խաղի հետևանքով մեկ տարվա մեջ ինքնասպանություն է գործել 130 դեռահաս։ Խաղի տարածվածությունը գագաթնակետին հասավ 2017-ին, երբ սոցցանցում ավելի քան 800 օգտատեր իր պատին դրեց #синийкит հեշթեգը՝ սպասելով խաղի համակարգողի հրահանգներին։ Խաղի մեջ մտած մասնակիցը ստանում է 50 հրահանգ՝ ամենասովորական խաղ հիշեցնողից մինչև ինքնավնասման կամ վտանգ պարունակող արարքների։ Չկատարելու դեպքում մասնակիցը սպառնալիքներ է ստանում։
Беги или умри- «Փախիր կամ մահացիր» Զոհը պետք է կարմիր լույսի տակով անցնի ճանապարհը, հասցնելու դեպքում փրկվում է, հակառակ դեպքում մահանում։
Ռուսաստանում այդ խաղերի պատճառով, ըստ տեղական լրատվամիջոցների, 2015թ.-ի նոյեմբերից 2016թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում 130 անչափահաս է ինքնասպան եղել: 2020 թվականին ինքնասպան է եղել 16 դեռահաս:
Momo-Լուսանկարի սարսափեցնող դեմքը, որը հրապարակում են «Մոմո Չելենջի» մասին պատմող գրառումների հետ, ի սկզբանե չեն կոչել Մոմո։ Համենայն դեպս քանդակի հեղինակ Կեսյուկե Ասավան այն անվանում է «Մայր թռչուն» և կապում ճապոնական ֆոլկլորի կերպարի հետ, որը հայտնի է որպես ուբումե։
Նրա լուսանկարները սոցիալական ցանցերում առաջին անգամ հայտնվել են դեռ 2016թ.–ին Ֆրանսիայում, Գերմանիայում և Իսպանիայում։ Իսպանիայից զարհուրելի նկարները հասել են Լատինական Ամերիկայի երկրներ, որից հետո մարդիկ սկսել են ինտերնետային առասպելաբանությունը։
Մասնավորապես, արգենտինական ԶԼՄ–ներում տարածվել է 12–ամյա աղջկա մահվան մասին պատմությունը, որին սոցիալական ցանցերի օգտատերերը փորձել են կապել «Momo»–ի հետ։ «Momo» բառն օգտագործում են Լատինական Ամերիկայում հայտնի «Siguedores de la grasa» անվանումով WhatsApp–խմբի մասնակիցները։ Մոմոն ոչ մի առեղծվածային նշանակություն չունի. դա ընդամենը «մեմ» բառի խեղաթյուրված տարբերակն է, ինչպես, օրինակ, ռունետում երբեմն օգտագործվում են «մեմաս» և «մեմոս» բառերը։
Եվ այսպես, չնայած, որ ոստիկանությունն Արգենտինայում «Մոմո չելենջի» կամ «Մեմաս չելենջի» գոյության մասին ոչ մի ապացույց չի գտել, ֆեյք նախազգուշացումներն ու հեքիաթներն արդեն տարածում էին գտել։ 2018թ.–ի ամռանը դրանք WhatsApp խմբերի միջոցով սկսել են տարածվել Բրազիլիայում, Մեքսիկայում, ԱՄՆ–ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում։
Կրթական ծրագրերը և իրազեկման արշավները կարևոր նշանակություն ունեն այս խնդրի լուծման համար: Երիտասարդներին տեղեկացնելով նման խաղերին մասնակցելու վտանգների և հետևանքների մասին՝ մենք կարող ենք շատ կյանքեր փրկել:
Комментарии