Ուզու՞մ ես վաճառք գրանցել. դիմի՛ր մերչենդայզինգի գաղտնիքներին

Մերչենդայզինգը ապրանքի շարժն է դեպի սպառողը։ Ֆրանսիացիները այսպես են սահմանում մերչենդայզինգը՝

•Վաճառքի նոր ձև, որի համար հիմնական հասկացություն են հանդիսանում արտադրանքի տեսականին, ցուցադրումը, շարժը և կառավարումը։

Մերչենդայզինգի էությունը առանց վաճառողի վաճառք կազմակերպելն է, իսկ ինչպե՞ս։ Ըստ մերչենդայզինգի՝ ապրանքները պետք է բաշխվեն վաճառակետում այնպես, որ գնորդի համար հարմարավետ և հեշտ լինի գտնել և գնել տվյալ ապրանքը։

Մերչենդայզինգը ենթադրում է վաճառակետերի ձևավորում. որտե՞ղ տեղադրել վաճառվող ապրանքները, ի՞նչ ապրանքներ դնել առաջին պլանում, ինչպե՞ս դասավորել ապրանքները դրամարկղի մոտ, որպեսզի հերթում կանգնած հաճախորդների մոտ խթանեն գնումները։
Մերչենդայզինգի գլխավոր գործառույթները՝
  • .դարակների տարածքի ճիշտ օգտագործում
  • .սպառողների համար ապրանքների հասանելիություն
  • .ապրանքների լավագույն ձևով ներկայացում
  • .ուշադրության հրավիրում արտադրանքի վրա
  • .ապրանքի ընդգծում՝ մրցակիցների նմանատիպ ապրանքային խմբերի մեջ
Մերչենդայզինգը իր գաղտնիքներն ունի
  • .Ապրանքը գնորդի աչքի առաջ. գնորդին ավելի մոտ պետք է լինի այն ապրանքը, որի վաճառքի ժամկետը մոտ է ավարտին։ Այսպիսի ապրանքները ավելի առաջ են դասավորվում, քանի որ գնորդին իսկապես հարմար չէ ապրանքը հետևից վերցնելը։ Սա օգնում է խուսափել ժամկետանց ապրանքների մնացորդներից։
  • .Սպառվող ապրանքը ֆոնի վրա. հաճախորդի ուշադրությունը գրավելու համար, արտադրանքը պետք է ֆոնի վրա առանձնանա իրեն շրջապատող այլ արտադրանքներից, ինչի համար անհրաժեշտ է ոչ սովորական փաթեթավորում, խոսող գույներ:
  • .Հաջորդ գաղտնիքը՝  արտադրանքը դարակներում աչքի մակարդակին հավասար. հենց այստեղ է ամենից շատ հայացքը կանգ առնում և միանշանակ արտադրանքի վաճառքը հաջող է իրականացվում:
  • .Ապրանքների տեսանելիություն. ապրանքները պետք է տեղակայվեն դեպի գնորդը և պետք է տեսանելի լինեն ամբողջությամբ՝ առանց միմյանց փակելու



Комментарии

Популярные сообщения