Քննադատական մտածողություն և արհեստական բանականություն. ո՞րը կհաղթի
Այսօր արհեստական բանականությունը վերափոխում է աշխատանքի աշխարհը։
Արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս ավտոմատացնել կրկնվող և առօրյա առաջադրանքները՝ ազատելով աշխատողներին կենտրոնանալու ավելի ստեղծագործ և ռազմավարական գործունեության վրա: Ընդհանուր առմամբ, արհեստական բանականությունը սկիզբ է դրել նոր դարաշրջանի, որտեղ մարդ-մեքենա համագործակցությունն ավելի ու ավելի կարևոր է դառնում:
Ճիշտ է, արհեստական բանականությունը օգնում է մեզ որոշ հարցերում, սակայն պետք է գիտակցել, որ արհեստական բանականությունը կարող է թուլացնել քննադատական մտածողությունը և վերլուծելու կարողությունը։
Քննադատական մտածողությունը, այժմ առավել քան կարևոր է: Կարող ենք քննադատական մտածողությունը անվանել գործընթաց, որը ներառում է տեղեկատվության մեկնաբանումը տրամաբանական և համակարգված ձևով: Այն թույլ է տալիս անհատներին ներգրավվել գաղափարներում, դիտարկել տարբեր տեսակետներ և գալ ողջամիտ եզրակացությունների: Սրանք քննադատական մտածողության ամենակարևոր հմտությունները պետք է լինեն, որով կարելի է հաջողության հասնել այսօրվա աշխատաշուկայում:
Բայց ինչպե՞ս կարող ենք կատարելագործել մեր քննադատական մտածողության հմտությունները գործնականում:
Արհեստական բանականության ալգորիթմները կարող են արագ վերլուծել հսկայական քանակությամբ տվյալներ՝ օգնելով որոշումների կայացման գործընթացներին տարբեր ոլորտներում: Սակայն պետք է հաշվի առնել սեփական քննադատական մտածողությունը՝ վերլուծելով ներկայացված տեղեկատվությունը, ներառյալ փաստերն ու ապացույցները: Ինչպես մնացած ամեն ինչ, քննադատական մտածողությունը հմտություն է, որը զարգացնելու համար ժամանակ և պրակտիկա է պահանջում:
- .Ցանկացած տեղեկատվության վստահելուց առաջ միացրու’ քննադատական մտածողությունդ, վերլուծի’ր, փորձի’ր գտնել տեղեկատվության սկզբնաղբյուրը, հասկանալ շարժառիթներն ու նպատակները։
- .Քննի՛ր քո համոզմունքները։ Կարևոր է քննարկել և հասկանալ, թե մեր պատկերացումները այդ հարցի կամ խնդրի շուրջ ինչպիսինն են։
- .Կասկածո՛վ վերաբերվիր արհեստական բանականության կողմոց տրված տեղեկատվությանը և վստահելուց առաջ միացրու’ քննադատական մտածողությունդ, վերլուծի’ր տեղեկատվությունը։

Комментарии