Երիտասարդությունը հայ ավանդական բարքերի շարունակող և ժամանակակից թրենդների խաչմերուկում

Հայերին մշտապես են ասոցացրել որպես նահապետական՝ ավանդական, ընտանիքի հիմնաքար և բարքեր կերտող։ Նահապետական ընտանիքը՝ իր ողջ համակարգով, հայերին բնորոշ է եղել հնագույն ժամանակներից ի վեր։ Եվ այս համակարգում է, որ կերտվել են հայկական մշակույթը, ավանդույթներն ու ավանդական արժեքները։ Հայերս՝ որպես ավանդական ընտանիքի կերտողներ, մշտապես փորձում ենք պահպանել սովորույթները, որոնք նահապետական դաստիարակությամբ ենք ժառանգել։ Հայ ընտանիքը միշտ էլ հայտնի է եղել իր բարոյական ամրությամբ և կայուն ավանդական բարքերով։ Դրա շնորհիվ է, որ, կրելով նաև ժամանակների ազդեցությունը, այն ասօր էլ շարունակում է պահպանել իր ազգային նկարագիրը։ Ազգային նկարագրի կերտողն ու շարունակողը այսօր հայ երիտասարդն է։

Երիտասարդությունը հանդիսանում է ավանդական ընտանիքի արժեքների և ժամանակակից թրենդների խաչմերուկ, որտեղ շատ հաճախ փորձ է արվում համադրել երկու աշխարհները:
Մենք՝ հայերս, մշտապես կարևորել և բարձր ենք գնահատել ավանդական ընտանիքի արժեքները՝ աջակցությունը, միասնականությունը և փոխադարձ հարգանքը: Այսօր ավանդական ընտանիքի երիտասարդները ևս արժևորում և գնահատում են բարձր արժեքները։ Բայց նաև կարող ենք մտածել՝ այդ բարձր արժեքները կան յուրաքանչյուր հայիս գենետիկ կոդում, և ինչ է սա, եթե ոչ գենետիկ կոդի ժառանգություն….Ճիշտ է, ինչպես ասում են, ժամանակները փոխվում են և այո՛, այսօր ժամանակները փոխվել են. երիտասարդներից շատերի հայացքները ևս փոխվել են. չէ՞ որ ի հայտ են եկել նոր թրենդներ, որոնք էլ հաճախ վարք և կենսաոճ են թելադրում…
Եկեք փաստենք՝ չնայած ժամանակների փոփոխությանը, հայկականը և ավանդականը մշտապես արդի է, անգամ մտածելակերպի տեսանկյունից։ Ավանդական տոներն ու ծիսակարգերը շարունակվում են, սակայն հաճախ նոր ություններով համալրվում:


Բայց դե, «ժամանակակից թրենդները իրենցը ասում են»։ Երիտասարդները բաց են նոր գաղափարների և տեխնոլոգիաների նկատմամբ, ինչը հաճախ հանգեցնում է ավանդական գործելակերպերի փոփոխման: Այսօրվա երիտասարդությունը ավելի շատ կարևորում է անհատականությունն ու ազատ մտածելակերպը, ինչը կարող է հակասել ավանդական կարծրատիպերին:
Երիտասարդները փորձում են գտնել հավասարակշռություն՝ պահպանելով ընտանիքի ավանդույթները և միաժամանակ բաց մնալով նորությունների և փոփոխությունների առաջ: Այս տեսանկյունից, երիտասարդությունը դառնում է մշակութային ու սոցիալական միակողմանի երևույթների միջև նոր հարաբերությունների ձևավորման հարթակ:

Երիտասարդությունը որպես ավանդական ընտանիքի և ժամանակակից թրենդների միքսը համադրվում է մի քանի կերպ.
  • .Երիտասարդները հաճախ որդեգրում են ավանդական ընտանիքի արժեքները, ինչպիսիք են աջակցությունը և ընտանիքի մերձավորությունը, սակայն միաժամանակ բաց են նոր մտքերի և առաջադեմ գաղափարների համար։
  • .Ավանդույթների վերաիմաստավորում.
Երիտասարդները փորձում են նոր շունչ հաղորդել ավանդույթներին, օրինակ՝ ավանդական տոներին ժամանակակից մոտեցումներ տալով կամ ընտանիքի հավաքույթները կազմակերպելով նոր ձևերով:
  • .Ազատություն և ինքնարտահայտում
Նրանք ձգտում են ինքնաարտահայտման ազատության, ինչը հակասում է ավանդական ընտանիքի սպասելիքներին, սակայն հաճախ փորձում են այս երկու կողմերը համատեղել:
  • .Համատեղ գործունեություններ
Երիտասարդները կազմակերպում են միջոցառումներ, որոնք միավորում են ավանդական և ժամանակակից տարրերը, օրինակ՝ ավանդական տոների արդի կերպով նշելը, մշակութային շունչ ու դիմագիծ ունեցող ֆեստիվալներ, թանգարանային երեկույթներ։




Այսպիսով, երիտասարդությունը հանդիսանում է մշակութային երկխոսություն, որտեղ ավանդական արժեքները վերափոխվում են ժամանակակից պահանջներով՝ ստեղծելով նոր, ինտեգրված կյանքակերպ՝ ամփոփված հայ ավանդական արժեքների և ժամանակակից կենսաոճի համադրությամբ։

Комментарии

Популярные сообщения