Յուրահատուկ բիզնեսներ Հայաստանում․․․ Խխունջի բիզնես
Հայաստանում խխունջի առաջին ու միակ ֆերման Բյուրականում է: Եվրոպայից ներկրված խխունջների համար այստեղ ստեղծել են հատուկ պայմաններ: Ֆերման հիմնել է ագրարային բիզնեսի մասնագետ Վահե Հախվերդյանը։ Վահե Հախվերդյանը մասնագիտացել է խխունջների գործում Հունաստանում մեկշաբաթյա դասընթացին մասնակցելով։ Խխունջները օգտագործվում են սննդի մեջ, պատրաստում են տարբեր կերակուրներ, խորտիկներ։ «Խխունջներից տարբեր բաղադրատոմսերով կերակուրներ են պատրաստում, մարինադ են դնում, հատուկ ձևով պատրաստում են գարեջրի հետ ուտելու համար, նաև պահածոյացնում են»,-պատմում է ֆերմերը: Վահեն ուսումնասիրել է նաև մեր տեղական խխունջները։
Դրանք ևս իրացման հնարավորություններ ունեն, բայց լրիվ այլ տեխնոլոգիայի կիրառում է պահանջում։ Մեր խխունջները հարմարեցված են հայաստանյան կլիմայական պայմաններին։ Օրինակ` եթե ներմուծված խխունջները եփվում են 15-20 րոպեում, ապա տեղականը՝ գրեթե 4 ժամում։
Աշխարհի գուրմանները վերջին ժամանակները ձգտում են համտեսել ամենայուրահատուկ և ամենաթանկ ուտեստներից մեկը՝ խխունջի խավիարը։
Խխունջներով ուտեստի հայրենիքը համարվում է Ֆրանսիան, սակայն այն արդեն սկսել է լայն տարածում գտնել ինչպես եվրոպական այլ երկրներում, այնպես էլ Ճապոնիայում և ԱՄՆ-ում։ Խխունջների փոքրիկ հավկիթներին օգտագործում են որպես խավիար։ Արտաքինից խխունջի խավիարը մարգարտի նման է՝ իր խոշոր, կաթնագույն գնդիկներով։ Համը բավականին էկզոտիկ է, և մասնագետները խորհուրդ են տալիս այն օգտագործել սենյակային ջերմաստիճանում՝ ավելացնելով սոուս կամ թթվասեր։ Առաջադեմ խոհարարներից շատերն այսօր խխունջի խավիարը ներառում են իրենց կրեատիվ ուտեստներում՝ ձգտելով դրանց հաղորդել անսովոր և հիշվող համ։ Այն այսօր հնարավոր է ճաշակել աշխարհի գրեթե բոլոր բարձրակարգ ռեստորաններում։ Սակայն խխունջի խավիար համտեսելը բավականին թանկ հաճույք է։ Դրա մեկ կիլոգրամն արժե 2-2.5 հազար դոլար։ Բանն այն է, որ խխունջի խավիար ստանալը բավականին աշխատատար և ծախսատար գործ է։
Յուրաքանչյուր խխունջ տարին մեկ անգամ տալիս է ոչ ավելի, քան 100 միավոր (գնդիկներ) խավիար։ Տարվա կտրվածլով՝ ընդամենը 4 գրամ։ Խխունջների ամենամեծ ֆերման այսօր պատկանում է իսպանացի բիզնեսմեն Ջոն Տրոբալոնին։ Այստեղ ապրում է ավելի քան 6000 խխունջ։ 260 ձվադրումից ստացվում է 1 կիլոգրամ խավիար։ Այնուհետև բոլոր գնդիկները մանրազնին կերպով մաքրվում են, մշակվում աղաջրի հատուկ լուծույթով և փաթեթավորվում։Նշենք նաև, որ խխունջի խավիարի պիտանելիության ժամկետը շատ կարճ է՝ ընդամենը 3 ամիս։ Դրա համար արտադրվելուց հետո այն հարկավոր է հնարավորինս արագ հասցնել սեղանին, որպեսզի պահպանեն համային և որակական բոլոր հատկությունները։
https://hy.armradio.am/archives/249344
https://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D0%BA%D1%80%D0%B0_%D1%83%D0%BB%D0%B8%D1%82%D0%BE%D0%BA
Комментарии