Հաջողակ մարդիկ իրենք են ստեղծում իրենց մոտիվացիան, իսկ ինչպե՞ս. խորհուրդներ հաջողակներից
Հաջողակ մարդիկ հաճախ իրենք են ստեղծում իրենց մոտիվացիան և արդյունքում գրանցում են հաջողություններ։ Հաջողակները կիրառում են մի շարք մեթոդներ և մոտեցումներ:
- Սահմանում են հստակ նպատակներ
- Խրախուսանք և պարգևատրումներ
- Ասում են՝ հաջողակները ընտրում են հաջողակ մարդկանց օրինակները և ուսումնասիրում են, թե ինչպես են նրանք հասել իրենց նպատակներին: Հնարավոր է փորձել, չէ՞։
- Կարևոր է նաև դրական մտածողությունը և միջավայրը,- ասում են աշխարհին հայտնի հաջողակները։ Շրջապատեք ձեզ այնպիսի մարդկանցով, ովքեր աջակցում և ոգևորում են։ Պարբերաբար հիշեցրեք ինքներդ ձեզ ձեր ձեռքբերումների մասին և մի կենտրոնացեք անհաջողությունների վրա:
- Հարմարվողականություն. խորուրդ են տալիս հարմարվել փոփոխություններին և խնդիրներին, պետք է ընդունել, որ բոլոր նպատակներին հնարավոր չէ հասնել առաջին փորձից:
- Ինքնավստահությունը և դրական ինքնագնահատումը կարևորագույն նախապայմանն է հաջողության հասնելու գործում։ Իսկ ինչպե՞ս զարգացնել ինքնավստահությունը. պատասխանն է՝ ճանաչելով ձեր ուժեղ կողմերը և հնարավորությունները: Հավատացե՛ք ինքներդ ձեզ։
Комментарии