Բիզնես էթիկան ընկերության ներսում

   Բիզնես էթիկան այսօր միանշանակ Հայաստանում առաջընթաց է գրանցում։ Չնայած սրան՝ իրավիճակը մի փոքր այլ է առևտրի և ծառայությունների ոլորտում, որտեղ կորպորատիվ բիզնես էթիկան դեռևս բավականին ցածր մակարդակի վրա է. առկա է շահագործողական մոտեցում, ընդգծված է ղեկավար-աշխատող հիերարխիան, իսկ աշխատակիցների շփումներում էթիկայի դրսևորումները սահմանափակ են։

Այս մակարդակում բիզնես էթիկայի պահպանումը ենթադրում է նախ և առաջ հարգալից վերաբերմունք ընկերության հաճախորդների նկատմամբ, առաջարկվող ծառայությունների մատչելի ձևով ներկայացնում, հաճախորդների պահանջմունքների ու ակնկալիքների պատշաճ բավարարում: Մրցակից հանդիսացող ընկերությունների միջև էթիկայի կանոնները խախտվում են հաճախակի և բոլոր ոլորտներում:



Ընկերության ներսում բիզնես էթիկան վերաբերում է բարոյական սկզբունքներին և արժեքներին, որոնք առաջնորդում են ընկերության վարքագիծը և որոշումների կայացման գործընթացները: Բիզնես էթիկան ընկերության ներսում ներառում է, թե ինչպես է ընկերությունը համագործակցում աշխատակիցների, հաճախորդների, մատակարարների, բաժնետերերի հետ: Ընկերության ներսում բիզնես էթիկայի հիմնական ասպեկտները սովորաբար ներառում են.


  1. Ազնվություն. բոլոր գործարքներում ճշմարտացիության և թափանցիկության պահպանում:
  1. Արդարություն. ընկերության առաջխաղացման, ինչպես նաև հաճախորդների հետ արդար գնագոյացման և գործելակերպի ապահովում:

  1. Համապատասխանություն օրենքներին և կանոնակարգերին. շատ կարևոր է կիրառելի իրավական պահանջների և կանոնակարգերի պահպանում: Սա ոչ միայն բիզնեսին լուրջ հայացքներ է փոխանցում, այլ նաև ապահովում է լուրջ և անսասան փոխհարաբերությունները աշխատակիցների, հաճախորդների, մատակարարների, բաժնետերերի հետ։

  1. Սոցիալական պատասխանատվություն. պատասխանատվություն ստանձնել հասարակության վրա ընկերության ազդեցության համար և ակտիվորեն նպաստել կայուն գործելակերպին:

  1. Շահերի բախումից խուսափելը. իրավիճակների կանխարգելում, երբ անձնական շահերը հակասում են ընկերության կամ նրա շահագրգիռ կողմերի շահերին:



Ուժեղ բիզնես էթիկայի հաստատումը և պահպանումը կարևոր է վստահության ամրապնդման, հեղինակության բարձրացման և ընկերության երկարաժամկետ հաջողության ու կայունության ապահովման համար:

Комментарии

Популярные сообщения