Հայաստանը մշակութային թանգարան բաց երկնքի տակ. վայրեր, որտեղ պետք է այցելել
Հայաստանը հարուստ է պատմական, մշակութային և բնական գեղեցկություններով, լեռներով և լեռնագագաթներիվ, թաքնված ջրվեժներով, որտեղ անպայման արժե այցելել։
Լոռի, Արևածագի ձոր.jpeg)
Այս տեղանքը լայն տարածում է գտել հանրության շրջանում՝ իր գեղատեսիլ տեսարանով։ Տեղացիները ժայռը անվանում են Ցիցքար։ Գտնվում է Հայաստանի, Լոռու մարզում Ձորագետի կիրճում։ Ժայռի դիմաց առաջին հայացքից լիճ է սակայն փոքրիկ ջրամբար է կառուցված։ Մաքուր օդը, սաղարթն ու բնության ջերմությունը սպասում են ձեզ։
Տաթև, Տաթևի վանք
Հայկական ճարտարապետության գոհար, որը կառուցվել է 9-րդ դարում։ Հայ ճարտարապետության բացառիկ նմուշ է, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը: Տաթևի ճոպանուղին համարվում է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը շարժվում է առանց կանգառի։ Կյանքում գոնե մեկ անգամ պըտք է լինել Տաթևում՝ Սյունյաց բնության գրկում։
Դիլիջան
Դիլիջանը անվանում են Հայաստանի «մշակութային և մտավոր մայրաքաղաք»: Բոլոր կողմերից քաղաքը շրջապատված է խիտ անտառներով, որոնց շնորհիվ օդն այստեղ բյուրեղյա մաքրություն ունի: Իսկ Դիլիջանի բուժիչ հանքային ջրերը արտահանվում են մի շարք տարբեր երկրներ:
Դիլիջանում են գտնվում պատմական և մշակութային վանական համալիրներ
՝ Հաղարծինը, Գոշավանքը։ Այս կառույցներից բացի արժե այցելել Դիլիջանի ազգային պարկ։ Հիանալի վայր բնության սիրահարների համար՝ զբոսնելու և արշավելու համար։ Այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ լեռնային լճեր և բուժիչ հանքային աղբյուրներ:
Արենի
Այս վայրը հրաշք է նրանց համար, ովքեր սիրում են գինիները, հասկանում են դրանց կարևորությունը և հետաքրքրված են հնագույն ճարտարապետության պատմությամբ, հայկական փոքրիկ Արենի գյուղն իրական դրախտ է:
Այս վայրերը ներկայացնում են Հայաստանի պատմական, մշակութային և բնական ժառանգությունները, որոնք կարելի է այցելել՝ ավելի լավ ծանոթանալու մեր երկրի յուրահատկություններին։
Комментарии