Հանրային կապեր. որո՞նք են գործառույթները
«Public Relations» անգլերեն եզրույթ է, որը բառացի նշանակում է հանրային հարաբերություններ։
«Public Relations» եզրույթի ամբողջական իմաստն արտահայտում են «Հանրային հարաբերություններ», «Հանրային կապեր» եզրույթները։ Հանրային կապերի ամերիկյան ժամանակակից կազմակերպությունները PR-ը սահմանում են որպես «ռազմավարական հաղորդակցության գործընթաց՝ ուղղված կազմակերպության և հանրության միջև հարաբերությունների հաստատմանը»։ Այդ նպատակով հանրային կապերի մասնագետներն իբրև գործիքներ օգտագործում են տարբեր մասնագիտություններ (ժուռնալիստիկա, սոցոլոգիա, մարքեթինգ և այլն), մշակում ռազմավարություն թիրախային խմբերի (գործընկերներ, շահառուներ) համար։
Հանրային կապերը կենդանի գիտություն է, որի գործիքներն ու տեխնոլոգիաները փոխվում են ժամանակին համընթաց։ Այս ամենին զուգահեռ փոխվում են նաև հանրության ուշադրությունը գրավելու գործիքները։ Հաջողության, վստահության համար ցանկացած կազմակերպություն ձգտում է ամրապնդել կազմակերպություն-հանրություն կապը։ Այսօր առցանց գործիքները ևս մեծ հնարավորություն են տալիս։ Հանրության հետ կապի, տեղեկատվության հանրայնացման արդի լավագույն գործիքներից են սոցիալական ցանցերը։
Հանրային կապերը (PR) գործողությունների համակարգ է, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում հանրային կարծիքի վրա ազդել, հանրույթի ուշադրությունը հրավիրել եւ մասնակցային դարձնել որոշումների կայացման գործընթացում: Հանրային կապերի մասնագետի խնդիրն է ուսումնասիրել հանրային կարծիքը, վարքագիծն ու հարաբերությունները, թիրախավորել լսարանը, մշակել վերջինիս վրա ազդեցության մեթոդները, հստակեցնել ռազմավարությունը, ստեղծել վստահելի գործընկերոջ կերպար և վերջապես, կարողանալ պահպանել ստեղծված հեղինակությունը:
PR-ի գործառույթներն են՝
- Օգնում է հասկանալ
կազմակերպության եւ հասարակության փոխադարձ հարաբերությունները
- վերլուծում է քաղաքականության, հակամարտությունների ազդեցությունը հանրույթի վրա
Комментарии