Վանդալիզմ թե արվեստ․ Գրաֆիտի
Այսօր շատ տեղերում կնկատեք գրաֆիտիներ: Մարդկանց մի խումբ սիրում է գրաֆիտին և համարում է արվեստ, մյուս խումբը չի սիրում և դա վանդալիզմ է անվանում։
Նկարիչները գրաֆիտի պատրաստելու համար օգտագործում են լակի ներկ: Նրանք նկարներ կամ բառեր են նկարում պատերին: Որոշ գրաֆիտիներ շատ գունեղ են և ունեն հատուկ նշանակություն: Նկարիչները նկարում են հանրային պատերին ի ցույց դնելով իրենց գլուգործոցը մարդկանց։ Քաղաքներում գրաֆիտիի մասին օրենքներ կան։ Որոշ քաղաքներում արգելված է պատերին նկարել: Մարդիկ կարող են բանտ նստել կամ տուգանք վճարել։ Այլ քաղաքներում կան վայրեր, որտեղ մարդիկ կարող են նկարել գրաֆիտի: Դրանք կոչվում են օրինական պատեր:
Ոմանք կարծում են, որ գրաֆիտին քաղաքներին վատ տեսք է տալիս: Ասում են՝ մաքուր չէ։ Նրանք կարծում են, որ գրաֆիտին տգեղ է: Մյուս մարդիկ կարծում են, որ գրաֆիտին քաղաքներին կենդանի տեսք է հաղորդում: Ասում են՝ գեղեցիկ է։ Նրանք կարծում են, որ գրաֆիտին արվեստ է:
Հայտնի գրաֆիտի նկարիչները մեծ գումարներ են աշխատում։ Նրանց աշխատանքները գտնվում են պատկերասրահներում և թանգարաններում։ Որոշ մարդիկ մեծ գումարներ են վճարում գրաֆիտիի համար: Գրաֆիտին վաղուց է սկսվել։ Մարդիկ պատերին գրում էին հին ժամանակներում. Այսօր գրաֆիտին ամենուր է: Դա քաղաքային կյանքի մի մասն է:
Չնայած գրաֆիտին արվեստ է, այն կարելի է վանդալիզմ համարել՝ կախված նրանից, թե որտեղ եք դա անում: Ըստ Ալեք Ռուսոյի հոդվածի՝ «Գրիչներն իրենց արվեստը ցույց են տալիս թղթի վրա, նկարիչները՝ կտավի վրա, քանդակագործները՝ կավի և խեցեղենի վրա։ Գրաֆիտի նկարիչները ցուցադրում են իրենց արվեստը պատերի կողքերին և հետևի մասում: Նրանք բոլորն ունեն իրենց սեփական արվեստը ցուցադրելու իրենց ձևը»։
Գրաֆիտին վանդալիզմ է, թե՞ արվեստ: Մարդիկ տարբեր կարծիքներ ունեն։ Ինչ ես դու կարծում?
Հայկական հին թաղամասներից մեկում՝ Կոնդում, շատ են գրաֆիտիները, որոնք էլ ավելի են գեղեցկացնում թաղամասը և նոր շունչ են հաղորդում։
Комментарии