AI-ի դերը մարքեթինգային հավաքագրման գործում


 AI մարքեթինգը կամ արհեստական ինտելեկտի մարքեթինգը AI-ի վրա հիմնված լուծումների օգտագործումն է՝ մարքեթինգային ռազմավարության գործընթացները օպտիմալացնելու և ավտոմատացնելու համար: AI-ն մարքեթինգում աներևակայելի օգտակար է հաճախորդների հատվածավորման, հաճախորդների վարքագիծը հասկանալու և անհատականացված բովանդակության ստեղծման համար:


Այսօր արհեստական բանականության (AI) վրա հիմնված տեխնոլոգիաները գերակա դիրք են գրավում բազմաթիվ ոլորտներում․ արհեստական բանականության տարրերն առկա են գրեթե բոլոր ծրագրային արտադրանքներում և ծառայություններում: Եվ AI-ի արագ աճող տեմպերին զուգընթաց, գրեթե բոլոր մարքեթինգային հարթակները և գործիքները ևս շտապում են ավելացնել AI իրենց գործիքակազմում, քանի որ AI-ն ոչ միայն ինչ-որ խնդիրներ է լուծում կամ տալիս է հետաքրքիր միտք, այլ նաև առաջարկում է ծրագրային լուծումներ որոշ ոլորտների հավաքագրման գործում։



AI-ի վրա հիմնված մարքեթինգը վերափոխում է ռազմավարությունները և խթանում աճը՝ օգտագործելով բնական լեզվի մշակման և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները՝ ապրանքանիշի համար ավելի արդյունավետ մարքեթինգային քայլեր մշակելով։


Այսօր AI-ն բավականին զարգացել է. խնդիրներն ու առաջադրանքները որոնց վրա մարդը կարող է ժամեր ծախսել, արհեստական բանականությունը կարող է կատարել հաշված վայրկյաններում։ Ուստի ավելի ու ավելի շատ ընկերություններ են ներդրումներ կատարում արհեստական բանականության վրա հիմնված մարքեթինգում։ Հավաքագրման գործընթացում արհեստական ինտելեկտի ներդրումը կարող է օգնել բրենդներին հրաժարվել կողմնակալությունից և, ավելին, հմտություններ ձեռք բերել փորձի փոխարեն։




Ըստ վիճակագրության, AI տեխնոլոգիաների կիրառումը կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը մինչև 40%-ով:

Հունվարին որոնողական ընկերությունը՝ Grace Blue Partnership-ը, գնեց Sinecure.ai տեխնոլոգիական ընկերությունը, որը կենտրոնացած է AI-ի վրա աշխատանքի հավաքագրման վրա։ Արդյունքներն արտացոլում են մարքեթինգային հավաքագրման փոփոխվող ձևը՝ հավաքագրումն ավելի լայնորեն իրականացնելով:






Комментарии

Популярные сообщения