Այն, ինչ չգիտես Google մասին
Google ընկերությունն աշխարհի ամենաազդեցիկ և առաջատար ընկերություններից մեկն է: Այն ոչ միայն որոնողական ամենամեծ հարթակն է աշխարհում, այլ նաև ունի բազմաթիվ ծառայություններ ու հնարավորություններ, որոնցից օգտվում են միլիոնավոր մարդիկ: Google բրենդը աշխարհում ամենաթանկն է գնահատվում։
Google անվանման առաջացումը
Google եղել է Սթենֆորդի համալասարանի ուսանողներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի գիտա–հետազոտական նախագիծը։ Սկզբում որոնողական համակարգն ստացել էր BackRub անունը, քանի որ այն ստուգում էր կայքերի կարևորությունը` հետադարձ հղումների միջոցով։ Այնուհետև ուսանողները որոշեցին վերանվանել` Googol: Հետաքրքիրն այն է, որ հայտնի Google անունը առաջացել է ներդրողներից մեկի սխալի պատճառով, վերջինս ներդրումային կտրոնում տառասխալով է գրել ընկերության անունը` Google։ Գումարը ստանալու համար ուսանողներն ստիպված են եղել հենց այդ անունով գրանցել ընկերությունը։
Google-ի հարստությունը
Ընկերությունն ահռելի եկամուտ գրանցեց 2004թ. օգոստոսի 19–ին` սկսած IPO–ի թողարկման պահից։ Այդ օրը գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում և խոհարարը և մերսողը դարձան միլիոնատերեր։ Հիմնադիրներ Սերգեյ Բրինին և Լարի Փեյջին ընկերության բաժնետոմսերի միայն 16%– է պատականում, որը նրանց ապահովում է մինչև 50 միլիարդ դոլարի հասնող կարողություն։
Google-ի հիմնադիրներն ի սկզբանե աշխատել են ավտոտնակում
Սյուզան Վոյչիցկին՝ YouTube-ի գլխավոր տնօրենը, այն մարդն էր, ով երիտասարդ Լարիին և Սերգեյին աշխատանքի համար տրամադրեց իր Կալիֆորնիայի Menlo Park-ում գտնվող ավտոտնակը:
Google-ը օրական կատարում է 5,6 մլրդ որոնում
Երբ մենք փնտրում ենք հարցերի պատասխաններ, անմիջապես դիմում ենք նրան՝ ամենազոր Google որոնողական համակարգին։ 1 վայրկյանում մոտավորապես 63000 որոնում է գրանցվում՝ օրական հաշվարկով վերածվելով հսկայական թվի՝ ավելի քան 5,6 մլրդ որոնում։
Որոնողական համակարգն ի սկզբանե առանձնացել է իր պարզությամբ. սպիտակ ետնապատկեր, ընկերության լոգոն և որոնման տողը, ուրիշ ոչինչ։ Սակայն սա ամենևին էլ այսպես մտածված չի եղել, պարզապես ուսանողներն այնքան էլ լավ գլուխ չէին հանում HTML–ից։ Ավելի ուշ, մինիմալիստական ոճը դարձավ Google-ի հաջողության գրավականներից մեկը և հաստատվեց ընկերության փիլիսոփայության մեջ։
Եթե անգամ սխալ գրենք Google բառը, միևնույն է հայտնվելու ենք Google-ում
Google-ը գնել է իր անվան սխալ գրվածքներով բոլոր դոմենները՝ gooogle.com, gogle.com
Կարծես թե նրանք ամեն ինչ նախատեսել են, չէ՞։
Google-ի արտասովոր աշխատակիցները
Google-ում բացի մարդկանցից աշխատում են նաև այծեր, հետաքրքիր է չէ՞։ Իսկ ինչու՞ այծերի փոխարեն հատուկ մեքենաներ չեն գնել. քանի որ կարծում են՝ այծերը էկոլոգիապես ավելի մաքուր են։ Հենց այդ կենդանիներին է ընկերությունը վստահել ահռելի կամպուսի խոտածածկի խնամքը։ Ավելի քան 200 կենդանու աշխատանքին հետևում է հատուկ վարձված հովիվը իր շան հետ։
Չինաստանում Google չկա
Չնայած աշխարհում որոնումների 88․6% կատարվում է Google-ի միջոցով, Չինաստանի կառավարությունը իրենց երկրում արգելել է մուտքը դեպի այս կայք։
Google-ը հոգատար է
Google-ը հոգ է տանում իր աշխատակիցների մասին: Եթե նրանցից որևէ մեկը մահանում է, ապա նրա կինը կամ ամուսինը 10 տարի ստանում են նրա աշխատավարձի 50%-ը, իսկ նրա ժառանգներին մինչև 19 տարեկան դառնալը, ամեն ամիս փոխանցվում է 1000 դոլար:
Google-ի աշխատակիցների մի մասը ԲՈՒՀ-ում չի սովորել
Комментарии