Ժամանակի պլանավորումը աշխատանքում

 

Մենք բոլորս ցանկանում ենք աշխատանքում արդյունավետություն ապահովել՝ հաջողություններ գրանցելով։ Մինչ հաջողություններ գրանցելը, աշխատանքային գործընթացում պետք է կարողանալ ժամանակի ճիշտ և արդյունավետ բաշխում կատարել, ուստի պետք է հիշել՝ աշխատանքային գործընթացի արդյունավետ կազմակերպման մեջ կարևոր դեր ունի ժամանակի կառավարումը։ Կան ժամանակի արդյունավետ կառավարման բազմաթիվ գործիքներ ու միջոցներ, որոնք օգնում են բարձրացնել կատարողականի արդյունավետությունը։


«Ժամանակի կառավարում» հասկացությունն առաջացել է անգլերեն «time management»-ից և նշանակում է մարդու ժամանակը կազմակերպելու և դրա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու տեխնոլոգիա։ Ժամանակի կառավարումը նոր մոտեցում է, որը կոչված է ուսումնասիրելու ժամանակի արդյունավետ օգտագործման ուղիները`

.ժամանակի ծախսման պլանավորում
.կարգավորում
.կազմակերպում ու վերահսկում

Ժամանակի կառավարումը մի հմտություն է, որն անհրաժեշտ է աշխատանքների ճիշտ պլանավորման, դրանց առաջնայնության որոշման համար:
Ժամանակի կառավարումը կամ TM (թայմ մենեջմենթը) ժամանակի կառավարման եղանակների, միջոցների և ձևերի ամբողջությունն է:
Իսկ ինչպե՞ս պետք է ժամանակը բաշխել աշխատանքում։
Աշխատանքային միջավայրում նախ պետք է առանձնացնել աշխատանքները՝ ըստ կարևորության, առաջնայնության կամ ծավալի։ Ժամանակի բաշխումը ըստ աշխատանքների՝



  1. Կարևոր և հրատապ աշխատանքներ. առաջնային ժամանակը պետք է տրամադրել այն աշխատանքներին, որոնք մինչ այդ չեն իրականացվել և այժմ հասել են վերջնաժամկետի հրատապ մակարդակի, ինչը նշանակում է, որ այլևս հետաձգելու տարբերակներ չկան։

  1. Կարևոր, բայց ոչ հրատապ աշխատանքներ. այստեղ հայտնվում են կարևոր աշխատանքները, սակայն չեն հասնում վերջնաժամկետի կարմիր գծին և իրենց բնույթով արդյունավետ են։

  1. Հրատապ, ոչ կարևոր աշխատանքներ. աշխատանքները հաճախ դառնում են առաջնային և խանգարում հիմնական, կարևոր աշխատանքների իրականացմանը։

  1. Ոչ հրատապ, ոչ կարևոր աշխատանիներ. անկարևոր, ժամանակը վատնող աշխատանքներն են, որոնք հանգեցնում են ժամանակի անիմաստ վատնման։

Եթե կարողանանք ճիշտ բաժանել կարևորն ու անկարևորը, հրատապն ու ոչ հրատապը, կկարողանանք նաև ճիշտ բաշխում կատարել ժամանակում։

Շատ հետազոտողներ ասում են՝ TM-ը, նույն ինքը՝ «Ժամանակի կառավարում»-ը, կյանքի կառավարումն է:

Комментарии

Популярные сообщения