Համակարգիչներն այսօր հանդիսանում են մեր կյանքի անբաժանելի ու անփոխարինելի մասը: Այսօր համակարգիչը ապահովում է նաև ժամանց՝ հետաքրքիր նյութերի, նաև խաղերի միջոցով։ Սակայն համակարգչային խաղերը չարաշահելու դեպքում ի հայտ են գալիս բացասական ազդեցություն: Համակարգչային խաղերով տարված անձինք շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց, որն առաջացնում է տեսողական խնդիրներ:
Երկար ժամանակ խաղալը ազդում է քնի վրա, որի հետևանքով մարդը քնելիս էլ տեսնում է խաղից հատվածներ, նկարներ, ինչն էլ խանգարում են քնելուն: Համակարգչային խաղերը կարող են առաջացնել կախվածություն։ Կախվածությունը վերջին փուլն է։ Այս փուլում մարդը ապրում է վիրտուալ աշխարհում, կտրվում է իրական աշխարհից, իրեն նույնացնում է խաղերի հերոսների հետ՝ դառնալով ագրեսիվ, նյարդային, դյուրագրգիռ և կոնֆլիկտային։
Արված հետազոտությունների արդյունքները ասում են՝
. Երեխաների մեջ սերմանվում է ագրեսիա
. Երեխաները ապրումակցում են խաղի հերոսին՝ արդյունքում դառնալով դյուրագրգիռ և անհանգիստ
. Վտանգվում է երեխայի առողջությունը (ընդհանուր թուլություն և հոգնածություն, տեսողության թուլացում, քնի խանգարում և այլն)
. Երեխաները մոռանում են մարդկանց հետ շփվելու նրբությունները
. Երեխաները գերադասում են համակարգչային շփումը ցանկացած, անգամ ընտանեկան շփումից
. Համակարգչային խաղերը նաև բացասական են ազդում ուշադրության վրա
Համակարգչային խաղերը փոփոխություններ են մտցնում բնականոն սոցիալ-մշակութային միջավայրում։ Համակարգչային խաղերի չկանոնակարգված օգտագործման արդյունքում երեխաները հայտնվում են վտանգավոր, երևակայական, իրենց իսկ կողմից ստեղծված աշխարհում, որից կախվածություն են ձեռք բերում և չգիտեն ինչպես կարելի է ազատվել այդ կախվածությունից։
Համակարգչային խաղերով տարվածությունը կարող է հանգեցնել բացասական վարքագծի ձևավորմանը՝ բռնության նկատմամբ հակումների, բարոյական արժեքների համակարգի խախտման, բոլորի վրա իշխելու ցանկություն և այլն։
Մի շարք հոգեբանների կարծիքով համակարգչային խաղերի վնասակար ազդեցությունը կապված է առավելապես խաղի բնույթից։
Комментарии