Ապագայի մասնագիտությունները: Ինչպիսի՞նը կլինի աշխատաշուկան ապագայում
Մասնագիտիւթյուն ընտրելիս մարդիկ, առհասարակ, առաջնորդվում են ըստ ոլորտի պահանջարկի և ըստ սեփական պահանջմունքների։ Եթե մի քանի տարի առաջ մարդկությունը մտածում էր՝ որն է մասնագիտության ճիշտ ուղին, այժմ պետք է մտածել՝ որոնք կլինեն ապագա մասնագըտությունները և ապագա շուկայի թափուր աշխատատեղերը։ Եվ ,քանի որ, այսօր ապրում ենք արհեստական բանականության (ԱԲ) կողքին, այս հարցը կշարունակի գլխավորել մասնագիտություն ընտրելու հարցում։
Եկեք առանձնացնենք 10 բարձր վարձատրվող ապագա մասնագիտությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի դիմակայել ռոբոտների անուղղակի «ներխուժմանը»․
- Հոգեբան
- Բժիշկ
- Ատամնաբույժ
- Դասախոս
- Համակարգչային համակարգերի վերլուծաբան
- Սննդի և սննդի ծառայությունների վերահսկող
- Մեխանիկական ինժեներ և տեխնոլոգ
- Ռոբոտատեխնիկայի ինժեներ և տեխնոլոգ
- Թերապևտ
- Բուժքույր
Ապագայի մասնագիտությունները լինելու են ստեղծագործական, նորարարական, կրեատիվ, մի բան, որը հատուկ է միայն մարդուն, հետևաբար ապագայի մասնագիտությունների թոփ շարքում տեսնում ենք հոգեբաններին, բժիշկներին, ուսուցիչներին և այն։ Սակայն նաև չպետք է մոռանալ ռոբոտներին, արհեստական բանականությանը. պետք է հիշել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր մասնագիտություն ուղեկցվելու է ռոբոտների անմիջական մասնակցությամբ, ուստի ապագայի յուրաքանչյուր մասնագիտությունում լինելու մարդ-ռոբոտ հաղորդակցությումը, որտեղ մեկը լինելու է առաջնորդ, մյուսը կառավարիչ։
Комментарии