Ինչպե՞ս կփոխեն աշխարհը ռոբոտները


 Այսօր ողջ աշխարհում արհեստական ինտելեկտը (AI) մեծացնում է մարդ-ռոբոտ փոխազդեցությունը, համագործակցությունը և, իհարկե, հնարավորությունները յուրաքանչյուր ոլորտում։ Այսօր ռոբոտները աշխատում են մարդկանց կողքին՝ թեստավորում և հավաքում իրականացնելու համար: Արհեստական ինտելեկտի առաջընթացն օգնում է ռոբոտներին ավելի մոտիկից ընդօրինակել մարդու վարքագիծը: Ռոբոտները, որոնք գործում և մտածում են մարդկանց պես, կարող են ավելի լավ ինտեգրվել աշխատանքում և ապահովել արդյունավետության այնպիսի մակարդակ, որը չի համեմատվի մարդ-աշխատողների հետ:


Ինչպե՞ս կփոխեն աշխարհը ռոբոտները
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ռոբոտները կբարձրացնեն տնտեսական աճն ու արտադրողականությունը և կստեղծեն կարիերայի նոր հնարավորություններ ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, դեռևս կա այն մտահոգությունը, որ ռոբոտները մարդկանցից կխլեն իրենց աշխատանքները, և արդյունքում՝ բոլոր աշխատատեղերի 30%-ը կարող են ավտոմատացվել մինչև 2030 թվականը:

Սակայն, այսօր ինչպես ցանկացած նորարարություն, ռոբոտները ևս ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Ինչպիսի՞ն է ռոբոտների և ռոբոտաշինության ապագայի լավի և վատի բաշխումը:



Առավելությունները


  1. Ռոբոտները կարող են աշխատել վտանգավոր միջավայրերում. ինչո՞ւ վտանգի ենթարկել մարդկանց կյանքը, եթե կարող ես ռոբոտին ուղարկել այդ աշխատանքը կատարելու: Օրինակ՝ կարելի է մտածել՝ որքան նախընտրելի է ունենալ ռոբոտ-աշխատակից, որը պայքարում է կրակի դեմ կամ աշխատում է միջուկային ռեակտորի վրա:

  1. Ռոբոտները ծախսարդյունավետ են. ռոբոտները չեն հիվանդանում կամ ընդմիջումներ չեն անում, ոչ էլ կարիք ունեն կյանքի ապահովագրության, վճարովի արձակուրդի։ Կարող ենք ասել՝ գործատուների համար ռոբոտները հիանալի տարբերակներ են։

















Թերությունները
  1. Մինչ ռոբոտների առավելությունների մասին խոսելը, պետք է պատկերացնել՝ որքան խորը մեկնարկային ծախսեր են անհրաժեշտ՝ խելացի ռոբոտներ ստեղծելու համար. պետք է նաև գիտակցել՝ ռոբոտների ստեղծման ներդրումը ռիսկային է։

  1. Ռոբոտները կարող են խլել աշխատատեղերը։ Այո, մարդկանց և, անգամ, մասնագիտացումներին փոխարինել են ռոբոտները որոշակի իրավիճակներում, օրինակ՝ հավաքման գործում: Կա նաև մտահոգություն, որ ռոբոտների պատճառով կվերանան նաև մասնագիտություններն ու մասնագիտացումները։ Օրինակ՝ ուսուցչի մասնագիտությունը. չէ՞ որ այսօր ողջ աշխարհը կարողանում է սովորել ինչ-որ հարթակներից և ծրագրերից։



Սակայն ռոբոտների առաջարկած ճշգրտության մակարդակների և տվյալների շնորհիվ մենք կարող ենք անհամբեր սպասել, որ ռոբոտները կզբաղվեն ավելի ծանրաբեռնված աշխատանքով։ Մոտ ապագայում ռոբոտները և ռոբոտաշինությունը տրանսպորտն ավելի արդյունավետ կդարձնեն, կբարելավեն առողջապահությունը: Բայց, իհարկե, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կստացվի այս ամենը:

Комментарии

Популярные сообщения