Ինչպե՞ս սկսել բիզնես
Բիզնես ունենալը բոլորի համար էլ գրավիչ է ու ցանկալի, բայց պետք է հասկանալ՝ ի՞նչ և ինչպե՞ս։ Սրանք այն հարցերն են, որոնք կօգնեն բիզնես սկսելու հարցում։ Իրականում, ճիշտ բիզնես և բիզնես պլան մշակելու համար կան որոշ կետեր՝ հարցեր, որոնք կօգնեն խորը վերլուծության ենթարկել բիզնես ոլորտն ու այն ապրանքի շուկան, որը պատրաստվում եք ստեղծել։
Բիզնես սկսելու և հաջողելու կարևոր քայլը բիզնես պլանի մշակումն է: Գրագետ գրված բիզնես պլանը կօգնի պատրաստ լինել բիզնեսի հետագա մարտահրավերներին:
Ահա, այդ հարցերը՝1. Ի՞նչ արտադրել
Այս հարցում կարևորը պարզելն է, թե ինչ արտադրել։ Թեև մեր ցանկություններն անսահմանափակ են, մեզ հասանելի ռեսուրսները սահմանափակ են։ Ռեսուրսները ներառում են հումք, մարդկային աշխատանք, գործիքներ ու ֆինանսներ։ Սահմանափակ ռեսուրսների դեպքում անհնար է ունենալ այն ամենը, ինչ ցանկանում ենք։ Շուկայական տնտեսության պայմաններում հարկավոր է հաշվի առնել շուկայի կարիքները նոր ապրանք թողարկելիս։ Ապագա բիզնես ստեղծողը պետք է ուսումնասիրի, թե ինչն է բացակայում կամ ինչը բարելավման կարիք ունի շուկայում։ Դա տալիս է որոշ երաշխիք, որ բիզնեսը կհաջողի. ապրանքը կվաճառվի, և հիմք կստեղծվի շահույթի համար։
Երբ որոշումն արդեն կայացված է, թե ինչ է հարկավոր արտադրել, հաջորդ քայլը պարզելն է, թե ինչպես արտադրել։ Արտադրության համար պետք են ռեսուրսներ, աշխատուժ, անհրաժեշտ նյութեր և ձեռնարկատիրական գործունեություն։ Արժի նաև հաշվի առնել արտադրության ու ապրանքի վերջնական հավաքման մեթոդը։ Արտադրության ընթացքում կարող է փոխվել ռեսուրսների հասանելիությունը, ինչն ազդում է վերջնական արտադրանքի քանակի և արժեքի վրա։ Փոփոխությունների ընթացքում հաճախ կարիք է լինում արտադրության այլընտրանքային պլան մշակել։
3. Ու՞մ համար արտադրել
Վերջին հիմնական հարցը հետևյալն է. ու՞մ համար են արտադրվում հետևյալ ապրանքները։ Այս հարցն ավելի կարևոր է, քան կարող է թվալ, քանի որ պատասխանը նաև օգնում է սահմանել ապրանքի գինը։ Արդյոք արտադրանքն ուղղված է հարուստներին թե՞ աղքատներին։ Արդյոք մարդիկ պատրա՞ստ են սպասել տվյալ արտադրանքին, թե՞ հնարավորության դեպքում կգնեն այլ արտադրողի առաջարկած ավելի էժան այլընտրանք։
Կարևորագույն է նաև հասկանալ կատարվելիք բիզնեսի նպատակը. միշտ սկսեք Ձեր բիզնես գաղափարը ԻՆՉՈՒ-ից:
Комментарии