Ինչո՞ւ է Միլանը պատրաստվում կեսգիշերից հետո արգելել պաղպաղակն ու պիցցան

   Միլանը պատրաստվում է արգելել գիշերային ժամերին փողոցներում պաղպաղակներ, պիցցա և խորտիկներ ուտելը։ Չնայած նրան՝ պաղպաղակի դեմ այս պատերազմը նորություն չէ, սակայն շատերին այնքան էլ հաճելի չէ…

Իտալական Միլան քաղաքն առաջարկում է նոր օրենք՝ կեսգիշերից հետո պաղպաղակն արգելելու համար՝ փորձելով պաշտպանել բնակիչների «խաղաղությունն ու առողջությունը»։
 



Քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվել է օրենսդրական մեկնարկային փաստաթուղթ: Եթե փաստաթուղթը ընդունվի, ապա նոր օրենքը կարող է ուժի մեջ մտնել հաջորդ ամիս և կտևի մինչև նոյեմբեր, ինչը տեղացի վաճառողներին չի գոհացնի՝ հաշվի առնելով, որ նրանք սովոր են ուշ երեկոյան պաղպաղակ վաճառել՝ որպես իտալական մշակույթի մաս:

Օրենքն նաև արգելում է բոլոր սննդամթերքները, ներառյալ պիցցան և խմիչքները աշխատանքային օրերին ժամը 12:30-ից հետո և հանգստյան, ինչպես նաև տոնական օրերին՝ 1:30-ից հետո։ Այս օրենքի կիրառման նպատակը փողոցներում կուտակված աղմկոտ խմբերը ճնշելը և տեղի բնակիչների քունը չխանգարելն է : Արգելքը կգործի Միլանի 12 թաղամասերում, այդ թվում՝ կենտրոնական Բրերա և Տիչինեզե թաղամասերում, ինչպես նաև այլ վայրերում։




Անցյալ ամիս քաղաքապետ Ջուզեպպե Սալան հայտարարել է, որ «բնակչության զգալի հատվածը բողոքում է ավելորդ աղմուկից».-«Իմ դերում ես պետք է լսեմ բոլոր քաղաքացիներին, ներառյալ նրանց, ովքեր պետք է աշխատեն և նրանց, ովքեր պետք է անեն իրենց բիզնեսը», - ավելացրել է Սալան:
Անվտանգության հարցերով փոխքաղաքապետ Մարկո Գրանելին էլ Facebook-ում գրել է,-«Մենք ուզում ենք հավասարակշռություն սոցիալականության և զվարճանքի, բնակիչների խաղաղության և առողջության, առևտրականների և ձեռնարկատերերի ազատ տնտեսական գործունեության միջև»։

Комментарии

Популярные сообщения