Մայիսի 18. Թանգարանների միջազգային ամենամյա տոն

 


Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային ամենամյա տոնը։ Այս տոնը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի(ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսական պատվիրակության առաջարկությամբ։ 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը։



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսի 18-ին հրավիրում է նշելու Թանգարանների միջազգային օրն ու մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ օրը ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն:


Աշխարհի ամենագեղեցիկ թանգարանները

Իսլամական արվեստի թանգարան, Դոհա, Կատար




                               Օնտարիոյի թագավորական թանգարան, Կանադա




                                Բիլբաոյի Գուգենհեյմի թանգարան, Իսպանիա




                                      Միլուոկիի արվեստի թանգարան, ԱՄՆ




                                     Օսկար Նիմեյերի թանգարան, Բրազիլիա




                                Ավստրալիայի ազգային թանգարան, Կանբերա




                      Ֆորտ-Ուերտի ժամանակակից արվեստի թանգարան, ԱՄՆ




Բրիտանական թանգարան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա



Комментарии

Популярные сообщения