Մայիսյան փառատոն
Մայիսյան տոները միշտ օրացույցում կարմիրով են վերցվել։ Յուրաքանչյուր տոն իր նշանակությունն ու խորհուրդն ունի։ Նախ՝ մայիսը սկսում ենք աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրով։
Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին՝ աշխատանքային շարժման մեջ, որի հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր։ Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Մարդկանց իրենց հիմնարկներից պարտադիր տանում էին շքերթի, որից հետո ժողովուրդը այցելում էր տարբեր զվարճանքի վայրեր:
Իսկ այսօր մայիսի 1-ը նշվում է որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, որը տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում:
Հայաստանում ևս մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է։
«Հարսանիք լեռներումը» թույլ տվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանել եռագույնը։ Իսկ լեռներում կազմակերպվեց Վազգեն Սարգսյանի հարսանիքը. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը: Այսօր հարգանքի տուրք է մատուցվում ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս: Թեև այսօր եռատոնից մնացել է միայն մեկ տոնը, սակայն հայ ժողովուրդը պետք է գիտակցի և արժևորի այն վաղեմի փառավոր անցյալը, որի հաղթական համբավը միշտ սավառնել է հայրենի երկնքով։ Այսօր, չկորցնելով պետական արժեքներն ու հայրենի արժանապատվությունը, պետք է ջանալ վերադառնալ եռատոնին՝ կրկին ու կրկին նշելով Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը՝ կրկին կազմակերպելով «Հարսանիք լեռներում» օպերացիան ու ցնծալ վեհ հաղթանակի տոնախմբությամբ։
Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:
Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը:
Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում կարողացավ ստեղծել պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները. ընտրեց խորհրդարան, որի առաջին նախագահը դարձավ Ավետիք Սահակյանը, ձևավորեց կառավարություն՝ առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին:
Մայիսի 28-ին հանրապետության ողջ տարածքով անցկացվում են ավանդական միջոցառումներ` ի հիշատակ անկախություն կերտած հայ հերոսների: ՀՀ բարձրագույն իշխանությունն ավանդաբար այցելում է Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին:
Չնայած նրան՝ ունենք մայիսյան հզոր և փառավոր օրեր՝ լցված անսպառ հայրենասիրությամբ, ազատագրման ոգով, անկախության հռչակագրերով, վերջին տարիներին և առ այսօր բախվում ենք սրբազան հայրենիքի կորսման խնդրին։ Մի՞թե մայիսի 9-ը և 28-ը տեսած ու ապրած հայը կարող է տեսնել իր կորսվելիք հայրենիքը։ Պետք է պահել ամուր և շարունակել հպարտանալ մայիսյան հաղթանակներով՝ կերտելով նորանոր հաղթանակներ և, իհարկե, չլքելով այս հողը. չէ՞ որ հողը երբեք չպետք է զգա իր որդիների բացակայությունը, իսկ հայրենի երկինքը դեռ պետք է տեսնի զինվորական շքեղ շարասյուններ, բարձր ու հպարտ բացականչություններ….
Комментарии