Կանանց առաջնորդություն

   Ինչպե՞ս հաղթահարել կարծրատիպերը  և հասնել հաջողության տղամարդկանց միջավայրում  

  Ժամանակակից աշխարհում կանանց առաջնորդությունը դառնում է կարևոր: Այնուամենայնիվկանայք հաճախ բախվում են բազմաթիվ մարտահրավերների իրենց կարիերայի ընթացքում, հատկապես տղամարդկանց գերակշռող միջավայրերում: Չնայած այս խոչընդոտներին՝ շատ կանայք հաջողությամբ կոտրել են կարծրատիպերը և   հասել հաջողությունների:   


Էմիլիա Քլարկ

 Էմիլիա Քլարկը, որը հայտնի է Դեյներիս Տարգարիենի դերով «Game of Thrones»-ում, բախվել է բազմաթիվ մարտահրավերների իր հաջողության ճանապարհին: Նա ստիպված է եղել պայքարել կարծրատիպերի և թյուր պատկերացումների դեմ: Նրա արտաքին տեսքի և սեռի պատճառով շատերը կասկածում էին կերտվելիք նրա դերի համապատասխանությանը։ ԱյնուամենայնիվՔլարկի վստահությունն ու վճռականությունը նրան հնարավորություն տվեցին ապացուցել իր արժեքը և դառնալ ոլորտի ամենաազդեցիկ դերասանուհիներից մեկը:    

 Մերի Բարրա

 Մերի Բարրանը (General Motors ի CEO)  տղամարդկանց գերակշռող ոլորտում հաջողակ կին առաջնորդի փայլուն օրինակ է: Իր կարիերայի սկզբում, բախվելով բազմաթիվ մարտահրավերների և կարծրատիպերի, այնուամենայնիվիր պրոֆեսիոնալիզմի և առաջնորդական հմտությունների շնորհիվ սահմանեց նշանակալի հաջողությունների նշաձողը։ Նրա պատմությունը ոգեշնչում է բազմա թիվ կանանց. հաղթահարել խոչընդոտները և հասնել նպատակներին:   

Կարծրատիպերը հաղթահարելու և տղամարդկանց միջավայրում հաջողության հասնելու ռազմավարություններ    

 Կարծրատիպերը հաղթահարելու և տղամարդկանց գերակշռող միջավայրում հաջողության հասնելու համար կանայք կարող են օգտվել արժեքավոր տարբեր ռեսուրսներից

 





Վստահության դրսևորում 

  Վստահությունը կարևոր գործոն է կարծրատիպերի հաղթահարման գործում: Ինչպես ընդգծվել է Քեթի Քեյի և Քլեր Շիփմանի «Վստահության օրենսգրքում», վստահությունը վճռորոշ դեր է խաղում հաջողության համար: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիսոր կանայք հաճախ չունեն վստահության բարձր մակարդակ համեմատ տղամարդկանցԴա հաղթահարելու և վստահություն ձեռք բերելու համար կանայք պետք է զբաղվեն ինքնաճանաչմամբ և սովորեն լինել   ինքնավստահ


     Վախի և ինքնազսպման հաղթահարում 

 Մեկ այլ կարևոր ասպեկտ է վախի և ինքնազսպման հաղթահարումըՌեյչել Հոլլիսի «Աղջիկ, դադարեցրե՛ք ներողություն խնդրելը» գիրքը ընդգծում է այն կարևորությունը, որ հարկ չէ՝ կանայք ներողություն խնդրեն իրենց ամբիցիաների(պատվախնդրության) համար, այլ հակառակը՝ համառորեն առաջ շարժվեն դեպի իրենց նպատակները: Կանայք պետք է հասկանան, որ իրենք ունեն հաջողության հասնելու իրավունք, և չպետք է նրանց խանգարեն վախերն ու կասկածները։ 

 Առաջնորդության հմտությունների զարգացում 

   Կարծրատիպերը հաջողությամբ հաղթահարելու և տղամարդկանց գերակշռող միջավայ-րում հաջողության հասնելու համար կանայք պետք է հղկեն իրենց առաջնորդական հմտու-թյուններըԲրենե Բրաունի «Հանդգնել առաջնորդել» և Սալի Հելգեսենի «Կանանց առավելությունը» գրքերը արժեքավոր խորհուրդներ են տալիս առաջնորդության հմտությունների զարգացման վերաբերյալ:     

Եզրակացություն  

Յուրաքանչյուր ոլորտումհատկապես՝ տղամարդկանց գերակշռող միջավայրում կանանց կողմից ստեղծվելիք առաջնորդությունը ոչ միայն հնարավորություն է ստեղծում հասնել սահմանված նպատակներին մասնագիտական ոլորտումայլև հիմնում է ավելի արդար և հավասար հասարակության տեսլականը։  Սակայն մինչ արդար և հավասար հասարակության մասին խոսելը, պետք է հիշել այն կարծրատիպերն ու քարացած մտքերը, որոնք կան այժմյան հասարակություններում և տարբեր մշակույթներում։ Տղամարդկանց գերակշռող միջավայրում հաջողության հասնելը և ցանկացած կարծրատիպի հաղթահարումը պահանջում է ոչ միայն յուրաքանչյուր կնոջ ինքնաճանաչումն ու ինքնակրթությունը, այլ նաև փոփոխություններ մշակույթի, հասարակության և, առհասարակ, հասարակական գիտակցության մեջԱշխատավայրում պետք է հավասար հնարավորություններ ապահովվեն երկու սեռի համարիսկ հասարակությունը պետք է ճանաչի և արժևորի կանանց ներդրումը տարբեր ոլորտներում: Գործատուները պետք է գիտակցեն աշխատավայրում հավասար հնարավորությունների ստեղծման կարևորությունըորը կարող է ներառել վերապատրաստման և զարգացման ծրագրերի իրականացում՝ կանանց առաջնորդության հմտությունների խթանման համար: Ավելին, պետք է շարունակվեն ջանքերը հասարակական կարծիքն ու գիտակցությունը փոխելու ուղղությամբ։ Դրան կարելի է հասնել կրթական ծրագրերիգենդերային հավասարության քարոզարշավներիօրինակելի գործողություններիինչպես նաև տարբեր ոլորտներում կին առաջնորդներին աջակցելու և գովաբանելու միջոցովԿանանց առաջնորդության զարգացումը անհրաժեշտ քայլ է դեպի ավելի արդար և հավասար հասարակություն ստեղծելու համար: Տղամարդկանց գերակշռող միջավայրում կանանց առաջնորդությունը ոչ միայն կարևոր է գենդերային հավասարության հասնելու համար, այլև նորարարության, բազմազանության և բարգավաճման կարևոր աղբյուր է։ Կանանց առաջնորդության ոլորտում հետագա առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ են շարունակական քննարկումները և կառուցողական լուծումներըԱյդ առաջնորդության հասնելը ոչ միայն արդարության և հավասարության խնդիր էայլ նաև կազմակերպչական արդյունավետության և նորարարության բարձրացման հիմնական գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կին առաջնորդներով ընկերությունները գրանցում են ավելի արդյունավետություն և շահույթ:  

Ուստի կանանց առաջնորդության զարգացման մեջ ներդրումներ կատարելը ոչ միայն բարոյապես ճիշտ է, այլև տնտեսապես շահավետ: Ընդհանուր առմամբ, կանանց առաջնորդությունը վճռորոշ դեր է խաղում ավելի արդար, հավասար և բարգավաճ հասարակություն ստեղծելու գործումՉնայած բոլոր մարտահրավերներին՝ կանայք շարունակում են տպավորիչ առաջընթաց գրանցել տարբեր ոլորտներում

 Հաղթահարելով կարծրատիպերն ու մարտահրավերները՝ կանայք ցույց են տալիս իրենց մասնագիտական հմտությունները՝ կարողանալով հասնել նշանակալի հաջողությունների իրենց կարիերայում և դառնալ ազդեցիկ առաջնորդներ իրենց մասնագիտական ոլորտներում, արդյունքում՝ դրականորեն ազդելով հասարակության վրա: Հաջողակ կին առաջնորդների պատմությունները ոգեշնչում են մյուսներին և ցույց տալիս, որ ինքնավստահության և վճռականության դեպքում անհնարինը հնարավոր է դառնում։ Հաջողության հիմնական գործոններն են՝ ինքնավստահությունըվախի հաղթահարումը և առաջնորդության հմտությունների զարգացումը։ 

 

Комментарии

Популярные сообщения