ԼԱՅՆԱՖՈՐՄԱՏ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԼԱՅՆԱՖՈՐՄԱՏ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր անհնար է պատկերացնել արտաքին գովազդն առանց լայնաֆորմատ
տպագրության: Առանձնացվում է լայնաֆորմատ տպագրության երկու տեսակ՝ արտաքին և
ինտերիերային, որոնք երկուսն էլ մեծ պահանջարկ ունեն:
Փողոցներում տեղադրված մեծ, աչքի ընկնող վահանակները, ցուցանակները, տաղավարների ձևավորման մեծ չափսերի պաստառները, տարբեր շինությունների ճակատային հատվածի տպագրված բաններները ստեղծվում են արտաքին լայնաֆորմատ տպագրությամբ:
Լայնաֆորմատ տպագրության օգնությամբ Դուք կարող եք գրավել Ձեր հավանական հաճախորդների ուշադրությունը՝ տպագրելով գրավիչ, մեծ չափսերի պաստառներ, նկարներ և ցուցանակներ, ու Ձեր ասելիքը հասցնել ճիշտ նպատակակետին:
Եթե ցանկանում եք առանձնանալ Ձեր մրցակիցներից, օգտվեք մեր լայնաֆորմատ տպագրության ծառայությունից և ստացեք հնարավորություն տպագրելու՝բաններներ, գրաֆիկներ, ինքնակպչուն պաստառներ, մեծ չափսերով նկարներ, պրեզենտացիաներ, պաստառներ, ցուցանակներ, ՊՎԽ, և այլն:
Մեզ մոտ կատարված արտաքին լայնաֆորմատ տպագրությունն ապահովում է
գերազանց տեսանելիություն ու որակ: Կատարված տպագրությունը հստակ և վառ արտահայտված
գույներով է և լավ ընթեռնելի տարբեր հեռավորություններից:
Մենք կիրառում ենք հատուկ տեխնոլոգիաներ, տպագրած պաստառներն ունեն հականեխիչ հատկություն, դիմանում են ուժեղ քամուն և ցանկացած եղանակային փոփոխությունների և որ ամենակարևորն է` չեն գունաթափվում արևի
ճառագայթներից ու երկար են ծառայում իրենց նպատակին:
Մեր առավելությունները շատ են` ինքներս հանդսանում ենք արտադրողից
ներմուծող կազմակերպություն: Կատարյալ տիրապետում ենք ապրանքի բնութագրին ու
հատկություններին, ինչի շնորհիվ ճիշտ խորհուրդ ու լուծումներ ենք տալիս
հաճախորդներին:
Միևնույն ժամանակ մեր աշխատանքներում բարձրորակ ներկերի ու նյութերի օգտագործումը և համապատասխան տեխնոլոգիաներն ապահովում են որակի առավել բարձր չափանիշ:
Ընկերության ցուցասրահում առկա է բաններների լայն տեսականի`
մանրաթել գործվացքով, խոշոր գործվացքով, հարթ և ռելյեֆային ծածկույթով,
լուսաթափանց, ոչ լուսաթափանց, փայլուն, անփայլ, տարբեր հաստության ու գարծվածքի
խտության:
Առկա բաններների լայն տեսականին հնարավորություն կտա Ձեզ ընտրել
ձեր պահանջմունքներին բավարարող պրոդուկտ ու ձեռք բերել յուրօրինակ լուծումներով
արտաքին գովազդ։
Տոնէքսում գործում է գնային ճկուն համակարգ, կախված տպագրության ծավալից և տպագրական նյութերի բազմազանությունից:
Ավելի լավ է մեկ անգամ փորձել, քան բազմիցս լսել մեր մասին:
Комментарии