ՄՈՏԻՎԱՑԻԱ ԴԵՊԻ ԴՐԱԿԱՆԸ

 

Ի՞ՆՉՆ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ  ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ԿՅԱՆՔՈՒՄ

3 ԹԱՆԿԱԳԻՆ ՐՈՊԵ, ՈՐՈՆՔ ԿՓՈԽԵՆ ՔՈ ԿՅԱՆՔԸ


Հարցրե՞լ եք  երբևէ ինքներդ ձեզ, արդյոք այն արժեքները, որոնցով ինքներդ ձեզ բնորոշում եք, օգտակա՞ր են ձեր կյանքի համար, կամ  ինչո՞ւմ է կյանքի իմաստը, ինչպե՞ս երջանիկ դառնալ, արդյո՞ք ճիշտ ուղի եք ընտրել:

Կյանքում ամեն ինչ ունի իր նշանակությունը: Ոչինչ հենց այնպես չի լինում: Ճշմարիտ է ասված, ու բազմից զգացել եմ սեփական փորձով:

Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուրս ունենք մեր առաքելությունն ու դերը ի վերուստ տրված: Առաքելության այդ ուղին անցնում է դեռ մանկությունից եկած մեր ցանկությունների և երազանքների միջով: Սեփական տաղանդներն ու կարողություններն իրագործելով` մենք երջանկություն ու հարստություն ենք ձեռք բերում, գումար վաստակում և քայլ առ քայլ կառուցում մեր երազանքների աշխարհը:

Մարդու ցանկություններն անսահման են: Մարդն ինչքան ունենում, էլի ու էլի է ցանկանում: Երբեմն այդ անհագուրդ ցանկությունների ճանապարհին մարդիկ մոռանում են իրենց բարոյական արժեքները, երբ նրանց ոսկու կտորներ են նվիրում, նրանք պատրաստ են նույնիսկ վաճառել սեփական ԵՍ-ը իրենց նպատակին հասնելու համար:

Կարևորը գիտակցել ու ճիշտ ժամանակին կանգ առնելն է: Ցավո’ք շատերը միայն մահից առաջ են սթափվում, հասկանում անուղղելի սխալները: Նրանք զղջում են, որ կյանքի չեն կոչել իրենց երազանքները, որ խիզախություն չենք ունեցել ապրել այն կյանքով, որը ճիշտ է հենց իրենց համար, այլ ոչ ուրիշների ու անիմաստ ապրել են այդ ուրիշնեի սպասումների համաձայն:


 

 Ուստի`

 

ü          Ընդունե´ք ինքներդ ձեզ և կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա:

ü   Պաշտպանեք այն, ինչին հավատում եք, թույլ մի տվեք հանգամանքները կամ ուրշները որոշումներ կայացնեն ձեր փոխարեն:

ü   Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, իսկ հանգամանքերին թողեք, որ պատահեն: Ձեր խնդիրն է երազել, շարժվել և հետևել, թե ինչ հրաշքներ է մատուցում ձեզ կյանքը: Եվ եթե ինչ-որ բան չի ստացվում այնպես, ինչպես դուք էիք ցանկանում, ուրեմն ապագայում ավելի լավ է լինելու:

ü                     Մի´ վախեցեք անհաջողություններից ու սխալներից: Անթերի մարդ չկա:

ü  Վստահեք ինքներդ Ձեզ և մի անհանգստացեք ուրիշների կարծիքների մասին:

ü   Մշտապես հիշեք, որ ավելի լավ է մեկ անգամ փորձել, քան հետագայում ափսոսալ, որ ապրել եք մի ապաշնորհ կյանք, տառապելով «չսիրած» աշխատանքից, վնասելով ինքներդ Ձեզ և հակառակ եք գնացել Ձեր  ցանկություններին:

ü  Միշտ հիշե´ք, որ ԴՈՒՔ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԵՔ, որ ձեր առաքելությունը առավելագույն յուրօրինակություն հաղորդելն է այս աշխարհին:

ü   Եղեք բարի, կամեցող: Դրական տրամադրվեք կյանքին ու միայն այդ ժամանակ կհասնեք իսկական երջանկության:

Այսպիսով, ի՞նչն է ամենակարևորը մեզանից յուրաքանչյուրի կյանքում:



            Եթե նույնիսկ չեք էլ մտածել նման հարցերի շուրջ, ապա ժամանակ գտեք ու մի պահ վեր լուծեք ձեր անցյալի սխալները, ապրեք ներկայով և փորձեք կառուցել ավելի լավ ապագա քան անցյալն է եղել:

Եվ ես մի բան`անցյալը հետ չես բերի, ուսի մի զղջա, ժամանակը չես կանգնեցնի, ուրեմն շտապի’ր: Երբեք չես իմանա,արդյոք վաղվա օրը կբացվի քեզ համար, թե այն կլինի քո առաքելության ուղու վերջին կանգառը:

 

Սույն վիդեոհոլովակով Ջերեմի Անդերսոնը կպատմի, ինչպես չկորցնել հավատը սեփական անձի հանդեպ:

Այս 3 րոպեները կփոխեն քո կյանքը: Ինչո՞ւ եք դուք զգում, որ կորցրել եք Ձեր արժեքը, երբ  լքում են, մերժում, վիրավորում, նվաստացնում կամ օգտագործում են Ձեզ:

Հաճելի դիտում ենք մաղթում:



 

 

Комментарии

Популярные сообщения