ԹԱՓԱՆՑԻԿ ՎԻՏՐԱԺԱՅԻՆ ԹԱՂԱՆԹՆԵՐ
ԹԱՓԱՆՑԻԿ ՎԻՏՐԱԺԱՅԻՆ ԹԱՂԱՆԹՆԵՐ
Ձեր ընկերության կորպորատիվ ոճը,
վիզուալ տեսքը և այն գովազդող ցանկացած աշխատանք պետք է լինի գրագետ և նրբաճաշակ,
քանզի գովազդը յուրաքանչյուր բիզնեսի հաջողության գրավականն է:
Կարևոր է ընկերության և՛ էքստերիերի,
և՛ ինտերիերի գովազդը, որ ենթագիտակցորեն հիշեցնի ընկերությունը, իսկ ամբողջը
միասին դիտվի որպես մեկ ամբողջություն:
Մեր օրերում վիտրաժները շատ արդի են և կատարյալ տեսք կարող են տալ տարածքին: Նրանց ուղղակի
նպատակը լույսի հոսքերի
մերժումն է
և սենյակի ներսում
տարածքի վերափոխումը: Նրանցում պատկերված պատկերները կարող են բոլորովին տարբեր լինել՝
բնական լանդշաֆտներից մինչև երկրաչափական
մարմիններ կամ
կրեատիվ պոստեր և համապատասխանել
նույնիսկ ամենաքմահաճ սպառողի պահանջներին:
Ամենատարածվածը վիտրաժների դասական ոճն է, որի հիմնական բնութագրերը բնականությունն են, նրբագեղությունը, պարզությունն ու յուրահատկությունը: Այս ոճը համարվում է համեմատաբար փոքր բյուջե պահանջող, բայց բավականին արդի է ու մեծ սպառում ունի: Նման կոմպոզիցիաները հիմնականում կատարվում են մուգ կամ պաստելային գույներով:
Ամենից հաճախ դրանք օգտագործվում են էկրանների, պատուհանների
բացվածքների, միջնապատերի ձևավորման մեջ: Ֆակտուրային թափանցիկ վիտրաժային թաղանթները Ձեր տարածքների
բրենդավորման, միջսենյակային ապակե ծածկույթների դեկորատիվ ձևավորման համար ևս
իդեալական լուծում կարող են հանդիսանալ:
Իդեպ, այդ թաղանթների վրա կարող եք կատարել ցանկացած տպագրություն՝ Solvent, Eco solvent, UV ներկերով: Թաղանթները դիմակայուն են և երկար կծառայեն իրենց նպատակին:
Նման վիտրաժային թաղանթների արտադրողներ են հանդիսանում իտալական KEMICA S.r.l. ընկերությունը իր վիտրաժե թաղանթների գունային զանազանությամբ, գերմանական ORAFOL Europe GmbH ընկերությունն,
UNIFOL-ը և այլն:
Հայաստանում
այդ արտադրողների ապրանքատեսականին ներկայացված է Տոնէքս ընկերությունում:
Комментарии