ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՁԵՐ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԳՈՎԱԶԴԸ յուրաքանչյուր բիզնեսի հաջողության գրավականն է: Հատկապես արտաքին գովազդի շնորհիվ է հաճախորդը առաջին տպավորությունը կազմում խանութի, արտադրության, առաջարկվող ապրանքների մասին:
Ամեն մի ընկերության համար արտաքին գովազդը պետք է ընտրվի յուրովի՝ հաշվի առնելով կազմակերպության առանձնահատկությունները, առավելությունները և ճիշտ շեշտադրում արվի՝ հաճախորդին հասցնելով գովազդի ամբողջ ասելիքը:
Տոնէքսն առաջարկում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: Պատրաստ ենք սիրով ուսումնասիրել Ձեր բիզնեսը, հասկանալ հիմնական առավելությունները, որոնց վրա պետք է շեշտադրում արվի և նոր միայն առաջարկել գովազդի հետաքրքիր և տարբերվող լուծումներ:
Փորձելով քայլել ժամանակին զուգընթաց` իրականացնում ենք ներկայումս լայն տարածում ունեցող արտաքին գովազդի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսավորվող վահանակներ, ծավալային տառեր, լայթբոքսեր (lightbox), ինքնակպչուն (самоклей), լայնաֆորմատ տպագրություն (բաներ/банер) և այն ամենն, ինչը անհրաժեշտ է Ձեր բիզնեսին:
Գովազդի պատրաստման գները տարբեր են՝ կախված, թե ինչ եք ընտրում, ինչ չափերով է կատարվում տպագրությունը:
Մեր մասնագետները կբացատրեն բոլոր տեսակի գովազդների առավելություններն ու թերությունները, կներկայացնեն գները, հարկ եղած դեպքում կիրականացնեն չափագրման, դիզայնի, նախագծման, պատրաստման ու տեղադրման աշխատանքներ:
![]() |
Մենք ներմուծում ենք Եվրոպական առաջատար ֆիրմաների ապրանքանիշերը հենց արտադրողից: Որակները համապատասխանում են ISO- ստանդարտների:
Դե ինչ, հետաքրքրե՞ց, ուրեմն այցելիր մեզ՝ Նաիրի Զարյան 22/6
Комментарии