Տպիչ սմարթֆոնների համար,որը <<կենդանցնում է >> նկարները:
Նոր տեխնոլոգիաներ,որոնք աշխարհը ավելի լավը կդարձնեն:
Նավթ հավաքելու սպունգ:
Ամերիկացի
գիտնականները ներկայացրել էն մի ունիկալ նյութ,որը նման է սպունգի:Այն կարող է
ներծծել նավթը,որի քաշը 90 անգամ ավել է ,քան ինքը սպունգը: մեծ
լողավազաններում փորձարկումները ցույց տվեցին,որ այդ հրաշք-սպունգը գերազանց
հավաքում է նավթը ջրի երեսից:Այս հայտնագործությունը կօգնի մարդկանց մաքրել
օվկիանոս թափված նավթը և մաքուր պահել շրջակա միջավայրը:
Ապակե տարաները դառնում են ավազ
Հավատալը դժվար է,բայց ավազե լողափները կործանման եզրին են:Ըստ բնապահպանների,պատճառը այս ավազի չափից դուրս օգտագործումն է արդյունաբերության մեջ: Այս իրավիճակը կարող է փրկել DB Export ընկերության կողմից հայտնաբերված նոր հրաշք-սարքը,որը կարող է <<պատրաստել >> ավազ ապակե տարաներից:
Ինչպե՞ս է այն աշխատում:Սարքի
մեջ տեղադրված են փոքրիկ մուրճեր,որոնց շատ արագ շարժման հետևանքով ապակին
մանրանում է ու դառնում ավազ:
Այս սարքի անվանումն է Beer Bottle Sand Machine: Այն մեկ տարայից կարող է պատրաստել երկու հարյուր գրամ ավազ:
Պլաստիկե տարաների վերամշակման <<գործարան >> յուրաքանչյուր տանը:
Պլաստիկե տարաները դա միջազգային մասշտաբի խնդիր է,որով երկար ժամանակ զբաղվում են գիտնականները:
Precious Plastic ընկերությունը այդ խնդրի համար առաջարկում է անսովոր լուծում.մինի գործարան
բոլորի տանը: Հիմնական հումքը դա մանրացրած պլաստիկն է:

Միևնույն ժամանակ ձեզ չեն առաջարկում գնել թանկ սարքավորումներ,այլ տրամադրում
են սարքի գծագրերը և սարքը պատրաստելու ձեռնարկ:Հետագայում դուք եք որոշում ,թե
ինչ անել մանրացրած պլաստիկի հետ: Այդ սարքի շնորհիվ
կարելի է ստանալ նյութեր 3D տպիչների համար: Ստացվում է ,որ պլաստիկե տարաներից կարելի է ինքնուրույն մեծ օգուտ ստանալ:
Արթուր Սարգսյան
Արթուր Սարգսյան