Աշխատանք և ժամանց
Ճաշի ժամին լավ հանգստանալու համար մի մնացեք գրասենյակում, կտրվեք աշխատանքի մասին խոսակցություններից, լսեք Մոցարտին և սովորեք ննջել:
Աշխատանք և ժամանց, իսկ ինչպե՞ս պատշաճ կերպով առանձնացնել այս զույգը: Առավոտյան 09:00-ից մինչ 18:00 գրասենյակում նստելը
տղամարդու համար հավասարազոր է բանտարկությանը: Բացի այդ, շատերը զրկում են իրենց օրինական ընդմիջումից այն պատճառով, որ նրանք զգում են ժամանակի պակաս:
Երբեմն հանգիստի
ժամին սուրճի բաժակը ձեռքին ստուգում են փոստը, պատասխանում նամակներին
կամ գործընկերների հետ քննարկում աշխատանքին
վերաբերող հարցեր: Մեր տված խորհուրդները կօգնեն ձեզ հանգստանալ ժամանակակից գրասենյակի բարդ պայմաններում:
Ընդմիջումը
կարևոր է: Նախ ևառաջ պետք է հասկանանք, որ սա իսկապես անհրաժեշտություն
է: Հանգսիստը շեղում է աշխատանքից, մաքրում է գլուխը`նոր գաղափարների համար տարածություն ազատելով, կանխում է օրգանիզմի աշխատանքի խափանումները: Լավ հանգիստ, լավ աշխատանք, լավ գումար: Նման շղթան կարող է դառնալ ձեր մոտիվացիայի ծանրակշիռ փաստարկը:
Ոչինչ մի արեք: Թվում է, թե ինչը
կարող է ավելի հեշտ լինել: Բայց նայեք թե ինչպես է անցնում գրասենյակում
ընդմիջման ժամը. բոլորը շարունակում են զբաղվել մանր աշխատանքային հարցերով, կամ մտածում են դրա
մասին: Միթե՞ դա կարելի է անվանել ընդմիջում: Հետևաբար մի՛ արեք
բացարձակապես ոչինչ: Մի՛ մտածեք ապագա պլանների մասին, մի՛ խորհեք ղեկավարի խոսքերի շուրջ, մի՛ ստուգեք
փոստը, նույնիսկ թերթը մի վերցրեք
ձեռքը: Պարզապես մի արեք ոչ մի բան:
Բազմազանություն: Ընդմիջման ընթացքում զբաղվեք ձեր աշխատանքային պարտականություններից միանգամայն տարբերվող գործունեությամբ:
Եթե ամբողջ օրը ոտքերի վրա եք, նստեք: Ֆիզիկական աշխատանք եք կատարում` լուծեք խաչբառ: Եթե ամբողջ օրը համակարգչի առջև եք, ավելի շատ շարժվեք:
Փախեք: Դուրս եկեք գրասենյակից: Ավելի հեշտ է դա անելը, քան ասելը, պարզապես քայլեք շրջակալքում առանց որևէ նպատակի: Աշխատանքի արդյունավետության վերականգնման համար երբեմն անհրաժեշտ գոնե մի քանի րոպե հեռանան գրասենյակի ճնշող մթնոլորտից:
Տարբերակեք
աշխատանքն ու ժամանցը: Ընդմիջման ֆիքսված
սկիզբն ու վերջը օգնում են
անմիջապես շեղվել աշխատանքից և հետագայում վերադառնալ դրան: Բջջային հեռախոսի վրա ֆիքսեք
ձայնային ազդանշան, կտեսնեք, որ այդպես
շատ ավելի հեշտ կլինի հավաքվել:
Մի քննարկեք աշխատանքը: Ձեր օրինական հանգստի ժամանակ դուք պետք չէ քննարկեք աշխատանքային հարցերը ձեր գործընկերների հետ: Շեղեք թեման, մի պատասխանեք հեռախոսազանգերին: Հակառակ դեպքում ընդմիջումը կդառնա պարզապես անսահման աշխատանքային օրվա մի
մասը:
Շարժվեք: Մարդկանց մեծ մասը ընդմիջման
ժամին մնում են իրենց տեղերում: Ավելին, նրանք
մնում են նստած նույն դիրքում: Հիշեք, շարժումը ձեր հանգիստն է: Կանգնեք, ձգվեք, մի քանի պարզ վարժություններ կատարեք:
Խորը շնչեք: Մնան շնչառությունը լիովին հեռացնում է լարվածությունը: Փակեք աչքերը, շնչեք լիաթոք և դանդաղ արտաշնչեք բերանով: Կրկնեք դա 3-4 անգամ, որ զգաք արդյունավետությունը:
Նայեք: Փակ աչքերով անցկացրած
2-3 րոպեն արդեն իսկ մեծ տոն է: Բայց դրանք փակելը նույնիսկ անհրաժեշտ չէ: Ընտրեք ինքներդ ձեզ համար հանգստացնող առարկա` ամպերը, հեծանվահրապարակները կամ նույնիսկ գործարանային խողովակներից վեր սլացող ծուխը և հանգիստ դիտեք: Եթե պատուհանից երևացող տեսարանը խոստումնալից չէ, դուք կարող եք ուսումնասիրել լուսանկարների ալբոմները գեղեցիկ տեսարաններով:
Լսեք: Փակեք ձեր աչքերը և լսեք: Եթե շրջակայքը շատ աղմկոտ է, ուղղակի կենտրոնացեք հնչյուններից մեկի վրա: Գերազանց օգնական է նվագարկիչը: Ի դեպ, կարծիք կա, որ Մոցարտը և Էրիկ Կլեպտոնը շատ ավելի լավ են հանգստացնում, քան Sepultura-ն և Cannibal Corpse-ը: Բայց դա արդեն ձեր անհատական ընտրությունն է:
Փոքրիկ դադարներ
արեք: Ընդամենը մի քանի րոպե
տևողությամբ փոքրիկ հանգիստը կարելի է կազմակերպել օրվա գրեթե ցանկացած ժամանակ: Ձանձրալի
հանդիպման ընթացքում փակեք ձեր աչքերը 20-30 վայրկյանով, ոչ ոք չի նկատի (եթե նկատեն,
պատասխանեք, որ դա օգնում է կենտրոնանալ), կոնֆերանսի ժամանակ նայեք ամպերին: Նայեք
թղթային նամակները պատշգամբում: Տպեք հաշվետվությունը, նայեք այն փաստաթղթային, թող
ձեր աչքերը հանգստանան: Հերթական հաղորդագորւթյունը գործընկերոջն ուղարկելու փոխարեն
անձամբ մոտեցեք նրան: