Ինտերնետային կախվածության մասին/ ՄԱՍ1

Այսօր արդեն անհնար է պատկերացնել կյանքն առանց ինտերնետի: Ինտերնետի հայտնվելով բազմաթիվ դրական տեղաշարժեր կատարվեցին մարդկանց կյանքում: Ինտերնետը հեշտացրեց մարդկանց կյանքը, ջնջեց տարածությունը և դարձավ ինֆորմացիայի հսկայական աղբյուր: Սակայն դրական կողմերի հետ մեկտեղ, նա բերեց նաև բազմաթիվ բացասական երևույթներ: Բացասական երևույթներից մեկն էլ ինտերնետ կախվածությունն է: Ինչ որ բանից կախված լինելը ինքնին արդեն բացասական է: Այսօր ինտերնետ կախվածությունը համարվում է հիվանդություն և դրվում է նույն շարքում՝ ծխախոտային և թմրամիջոցներից և այլ տեսակի կախվածությունների կողքին:

Կախվածությունը բազմակողմանի և բավականին բարդ խնդիր է: Շատերը կախվածությունը համարում են բժշկական խնդիր: Մասամբ այդպես է, սակայն կախվածության առաջացման հարցում, անկասկած, գլխավոր դեր խաղում է նաև հոգեբանական գործոնը, և հետևաբար կախվածությունից ձերբազատվելու համար հոգեբանի դերը շատ նշանակալի կարող է լինել:
Առողջ ընտանիքներում, որտեղ նորմալ փոխհարաբերություններ են տիրում, սոցիալական հիվանդությունների առաջացման ռիսկը ցածր է: Ընտանիքի անդամների պահանջները բավարարվում են հենց ընտանիքում:
Եթե հոգեբանական պահանջմունքներն ընտանիքում չեն բավարարվում, ցանկություն է առաջանում դրանք բավարարել ընտանիքից դուրս, ստանալ ուշադրություն, սեր և աջակցություն, հետաքրքրվածություն սեփական անձի նկատմամբ:
Նույնն էլ այս պարագայում է: Երբ անձը ունի ներանձնային խնդիրներ, շփման խնդիր իր հասակակիցների կամ հարազատների հետ, կամ երբ սթրեսային իրավիճակում է, նա հաճախ բացում է համակարգիչը, որևէ գրառում կատարում սոցիալական իր էջում և վայրկենապես արժանանում լայքերի, այսինքն՝ նրան ուշադրություն են դրաձնում, հավանում: Յուրաքանչյուր անձ էգոցենտրիկ է, երբ դու մուտք ես գործում քո էջ, այդ վայրկյանից քեզ թվում է, թե ողջ աշխարհը պտտվում է քո շուրջը: Երբ դուրս ես գալիս քո կայքեջից, արդեն քեզ սկսում է թվալ, որ այնտեղ որևէ նոր բան է կատարվում առանց քեզ ու, քո միակ նպատակն է նորից այդ տիրույթ վերադառնալը:
Ինտերնետային կախվածությունը չունի տարիք: Դրան կարող է հակված լինել ցանկացած անձ, ով իր խնդիրների լուծման համար փորձում է գտնել ամենահեշտ ուղիները:

Ինտերնետ-կախվածությունը կամ ինտերնետամոլություն
Ինտերնետից կախվածություն ձեռք բերելը նշանակում է, որ մարդու մոտ ամեն օր, տարբեր ժամերի (հնարավոր է ամեն օր նույն ժամին) անհաղթահարելի ցանկություն է առաջանում մտնել ինտերնետ: Ժամանակի ընթացքում դա դառնում է կենսական պահանջմունք, և մարդը ուղղակի այլևս չի կարողանում պայքարել այդ գայթակղիչ ցանկության դեմ:  Ինտերնետ-կախվածությունը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար: Ինտերնետ-կախվածությամբ տառապողները շատ դրական էմոցիաներ են ստանում ինտերնետ դուրս գալուց առաջ և ցանցում գտնվելու ընթացքում: Այդ մարդիկ զգում են, որ Ինտերնետը բերում է խնդիրների ինչպես ընտանիքում, այնպես էլ  աշխատանքի վայրում , սակայն փորձում են չմտածել դրա մասին: Դեռ 1994 թվականին հայտնի հոգեբան Կիմբերլի Յանգը ձևակերպում է ինտերնետ կախվածության 4 հատկանիշ.
Անդադար ու պարտադրված ցանկություն ստուգել էլեկտրոնային փոստը (E-mail)
Մշտական ցանկություն ու սպասողական վիճակ, թե երբ եք նորից մտնելու ինտերնետ
Շրջապատի դժգոհությունը, որ շատ ժամանակ եք անցկացնում ինտերնետում
Շրջապատի դժգոհությունը, որ շատ փող եք ծախսում ինտերնետում

Մեկ այլ հոգեբան Իվան Գոլդբերգը, որ 1995 թվականին մտցրել է ինտերնետ-կախվածություն տերմինը առաջարկում է ինտերնետամոլության հետևյալ հատկանիշները, որոնցից գոնե 3-ի  դեպքում դուք տառապում եք ինտերնետ-կախվածությունով. 1. Հանդուրժողականություն Աճում է ինտերնետում գտնվելու ժամանակը Բավարարվածությունը նվազում է երբ ինտերնետում գտնվելու ժամանակը չի աճում:
2. Ձախողման սինդրոմ ա) Ինտերնետում գտնվելու ժամանակը կրճատելուց հետո ի հայտ են գալիս հետևվյալ  ախտանիշները, որոնք զարգանում են ժամանակի ընթացքում. Անհանգստություն, եւ գրգռվածություն: Մտքերն այն մասին, թե ինչ է կատարվում Ինտերնետում: Երևակայություններ կամ երազանքներ ինտերնետի մասին: Անընդհատ շարժվելի ցանկություն, հանգիստ նստելու անկարողություն
Կամավոր կամ ակամա մատների շարժումներ, որոնք հիշեցնում  տպագրելը ստեղնաշարի վրա: Սոցիալական, մասնագիտական կամ այլ գործունեության նվազեցում կամ խախտում:
բ) Ինտերնետի օգտագործումն թույլ է տալիս խուսափել  վերը նշված հատկանիշները:
3. Ինտերնետն օգտագործվում է ավելի մեծ ժամանակահատվածում քան նախատեսված էր:
4.Կա մշտական ցանկություն կամ անհաջող ջանքերը դադարեցնել կամ սկսել վերահսկել   Ինտերնետի օգտագործումը:
5. Աճում է Ինտերնետի հետ կապված գործունեություն ժամանակը ՝ գրքերի գնում Ինտերնետի մասին:
6. Նշանակալից վաղ գործունեությունը և հանգիստը  դադարում է կամ նվազեցվում է Ինտերնետի օգտագործման պատճառով:
7. Ինտերնետի օգտագործումը շարունակվում է `չնայած ֆիզիկական, սոցիալական, մասնագիտական, կամ հոգեբանական խնդիրների մասին իմացության , որոնք առաջանում են Ինտերնետի օգտագործումից: Օրինակ՝ քնի պակասը, ընտանեկան խնդիրները, ուշացումներ  նախատեսված առավոտյան հանդիպումներին: Համապատասխանաբար, ըստ չափորոշիչների, ինտերնետ-կախվածությամբ տառապող մարդ է համարվում նա, ով ինտերնետ ցանցում անց է կացնում օրվա 6 ժամը, եւ 3 ամսվա մեջ նկատվում է թվարկված ախտանշաններից մեկը:

Չինաստանում հրապարակվել են ուսումնասիրության տվյալներ, որոնք հաստատում են, որ ինտերնետ-կախվածությունը ազդում է նաև ֆիզիկապես: Կախվածություն ունեցող մարդկանց մոտ նկատվում են ուղեղի այնպիսի լուրջ փոփոխություններ, ինչպիսիք լինում են թմրամոլների մոտ: Գիտությունների չինական ակադեմիայի գիտնականները սկանավորել են 35 դեռահասների ուղեղը, որոնցից կեսն ունեն ինտերնետային կախվածություն: Հետազոտությունը ցույց է տվել, որ զգացումների , ինքնակառավարման  ու որոշումների ընդունման համար պատասխանատու նյարդային հանգույցները վնասված են:
Չինացի գիտնականները հետազոտության են ենթարկել 17 մարդու, ում մոտ համացանցային կախվածություն է ախտորոշվել: Նրանք  սքանավորում են անցկացրել, այնուհետև համեմատել արդյունքները 16 առողջ  մարդկանց ուղեղների նկարների հետ: «Հիվանդ» խմբի ներկայացուցիչների նկարներում հայտնաբերվել են ուղեղի այնպիսի փոփոխություններ, որոնք ի հայտ են գալիս  կոկաինից կախվածության դեպքում:

Համացանցի հանդեպ հիվանդագին մոլուցքով է տառապում օգտատերերի 5-10 տոկոսը. նրանց մեծամասնությունը տարված է համակարգչային խաղերով: Ինտերնետը նրանց այնքան է «քաշում», որ դա անդրադառնում է վերջինների կրթության, աշխատանքի և անձնական կյանքի վրա:

Քանի՞ ժամ համակարգչի առջև նստելն է համարվում նորմալ, և որ դեպքում է այն արդեն դառնում կախվածություն: Ի՞նչ անել, եթե ձեր մտերիմի, ձեզ կամ ձեր երեխայի մոտ նկատել եք նման խնդիր:

- Իդեալական ժամանակը 6 ժամն է, երբ լինելով համակարգչի առջև մարդ կատարում է գիտական աշխատանք՝ կախված իր գործունեության տեսակից: Սակայն երբ դա չի կրում մասնագիտական բնույթ, բայց ողջ օրը անձն անց է կացնում դրա առջև, արդեն գործ ունենք կախվածության հետ:

Շատ կարևոր է այստեղ, եթե խոսքը երեխայի մասին է, գտնել նրա համար այլ հետաքրքրություններ ևս, խմբակներում գրանցել, կամ տարբեր միջոցառումներ կազմակերպել, դարձնել նրան ձեր օրվա ընկերը՝ տանելով ձեզ հետ որոշ վայրեր, երբեմն նաև ձեր աշխատավայրը, միասին շատ ժամանակ անցկացնել և այլն: Եթե խոսքը մեծահասակի մասին է, ապա այստեղ հոգեբանի մասնակցությունը չէր խանգարի, երբեմն նաև հոգեբույժի, քանի որ միայնակ դուք դժվար կարողանաք լուծել այդ խնդիրը, որպեսզի դուք լինեք նրա ուշադրության կենտրոնում, ոչ թե համակարգիչը, հեռախոսը և այլն:
 by Mariam Sargsyan

Популярные сообщения