Բանկային
համակարգը հանդիսանում է 21-րդ դարի անբաժանելի ու անհրաժեշտ մասնիկը: Բանկերի ծառայություններից
օգտվում են գրեթե բոլորը: Բայց քչերը գիտեն, որ արտառժույթի փոխանակումն ու վաշխառությունը
սկսվել են դեռ մարդկային քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանում:
Առաջին
անգամ բանկային ծառայություններ մատուցվել են Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում, Բաբելոնում, բայց բանկերն առավել զարգացած են եղել Հռոմեական կայսրությունում և ոչնչով չէին զիջում ներկայիս ժամանակակից բանկերին: Իդեպ , առաջին Եվրոպական բանկերը համակարգվում էին հենց Հռոմեական Օրենքով:
Երբ հեթանոսությանը
փոխարինեց քրիստոնեությունը, բանկային համակարգը որոշ ժամանակ անկում ապրեց, քանի որ
քրիստոնեական կրոնը թշնամաբար էր տրամադրված բանկային համակարգի գործունեությանը, ավելին`
վաշխառությունը համարում էին մահացու մեղք, որի համար կարող էին նույնիսկ այրել:
Բանկային
համակարգը անկումից փրկեց Տամպլիերների Օրդենը: 1694 թ. առևտրականների մի խումբ արքայական կառավարության
հետ դաշինք կնքեցին և հիմնադրեցին առաջին անգլիական բանկը, որը գործում է մինչ այսօր:
by Mariam Sargsyan