Ձևն ավելի կարևոր է քան բովանդակությունը

   Ճապոնական ֆերմերներն առաջարկում են սեզոնային հիթ դարձած քառակուսի ձմերուկը:
Այն չորս անգամ ավելի թանկ է, քան սովորական ձմերուկը, քանի որ վերջիններս աճեցնելու համար պահանջում են  մեծ ծախսեր: Քառակուսի ձմերուկները շատ հեշտ են տեղափոխվում, հիամալի են տեղավորվում սառնարանում և կատարյալ նվեր են, եթե այն փաթաթվի ժապավենով: Կարծես ամեն ինչ հիանալի է, եթե միայն ուտելի լինեին:
. Այս պտուղները ճապոնական Սիկոկու կղզու ֆերմերների հպարտությունն են: Ճապոնիայի ուրիշ ոչ մի տեղ այն չի աճում: Այստեղ ճաշակի վերաբերյալ չեն վիճում: Ոչ ոքի չի հետաքրքրում ձմերուկի ներսինը: Կարևորը երկրաչափական մարմնի ձևի իդեալական պահպանումն է:
   Այս դեպքում ձևը ավելի կարևոր է, քան բովանդակությունը: Որպեսզի կլոր ձմերուկը ձեռք բերի քառակուսու տեսք, թփի վրա աճող պտուղները տեղադրվում են պողպատյա պատյանների մեջ մինչ ձմերուկը կլցնի  այդ ամբողջ տարածքը:
   Քառակուսի ձմերուկը հատընտիր ապրանք է: Ամբողջ Ճապոնիայում դրանցից աճեցնում են տարեկան 200-300 հատ:

   Ձմերուկի ֆերմայի աշխատակցուհին ասում է, որ  ամեն պտուղ խնամում են ինչպես երեխայի: Հսկում են, որ զոլերը ուղղահայաց լինեն, ճաքեր չլինեն: Ամեն ձմերուկ պետք է ստուգվի օրը մի քանի անգամ, եթե բաց թողնվի կտրելու ժամանակը, բոլոր աշխատանքներն իզուր կլինեն:
   Ձմերուկին քառակուսի տեսք հաղորդելու գաղափարը ի սկզբանե ուղղված էր դրանք ավելի լավ տեղափոխելու և պահպանելու համար: Դրանք իրենց չափով պետք է իդեալական լինեն սառնարանի դարակների բարձրության համար: Սակայն պարզվեց, որ արտաքին տեսքի ապահովումը հնարավոր է ի վնաս պտուղի ներսի պարունակության:  Մի փորձեք կրկնել այն. Ճապոնական արտադրանքը արվեստ է և նախատեսված չէ ուտելու համար:
   Ինչպես արվեստում, այնպես էլ  գյուղատնտեսության մեջ կուբիզմը նախատեսված է զուտ սիրողի համար: Մեծ քաղաքների խանութներում այդ ձմերուկները վաճառվում են կիլոգրամի համար 120-130 դոլարով, ինչը սովորականից չորս անգամ ավելի թանկ է: Որպես ցուցանմուշ այս ձմերուկը կարող է պահվել մոտ մեկ տարի, մինչև նոր բերքի հասունանալը:
   Ինչպես հասկացանք, կարելի է աճեցնել ցանկացած ձևի ձմերուկ, և գուցե մի քանի տարի անց Վալենտինի օրը սերելիին կկարողանանք նվիրել նաև սրտաձև ձմերուկ:


By Anna Araqelova

Популярные сообщения