Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ – շատանա˜նք:
Սա Հայ ՄԵծն գրող Պարույր Սևակի «Ղօղանջ Եղեռնական»- ից մի փոքրիկ հատված է, որը, կարելի է ասել ամբողջովին նկարագրում է Օսմանյան Կայսրության ոճրագործության բուն նպատակը ընդդեմ մի ողջ ազգի:
Ապրիլի 24-ը ողջ աշխարհով մեկ սփռված հայության սգի օրն է, միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի օրը: 1915 թ ապրիլի 24-ին թուրքի սրով մորթվեց մի ողջ ժողովուրդ, հազարավոր մանուկների ու ծերերի օգնության կանչերին ոչ ոք չարձագանքեց, հայազգի աղջիկներին և հղի կանանց իրենց դեռ չծնված երեխաների հետ ստորացրեցին և սպանեցին: Այդ օրից անցել է 103 տարի, բայց այդ դաժան իրականությունը եղել է ու կմնա հայերի գենետիկ հիշողության մեջ:
Թուրքերի ոճիրը հայ ազգի դեմ նախապես մշակված ու սառնասրտորեն պլանավորված բնաջնջման ծրագիր էր, որն էլ նրանք ամենայն դաժանությամբ իրագործեցին մի քանի փուլով:
Նախ նրանք բանակ զորակոչեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդկանց: Նրանց զինաթափեցին 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին և բռնագրավեցին հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը:
Այնուհետև հաջորդ փուլը սկսվեց: Թուրքերը իրականացրեցին հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը:1915թ.-ի ապրիլի 24-29-ը թուրքերը Կոստանդնուպոլսում ձերբակալեցին շուրջ 800 մտավորականների, որոնց աննկարագրելի տանջանքերի ենթարկեցին և սպանեցին: Թուրքի սրի զոհերն էին հայ ազգի նվիրական հայորդիներ` Ռուբեն Սևակը , Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ…

Ամեն տարի ապրիլի 24-ին միլիոնավոր հայեր համախմբված գնում են Ծիծեռնակաբերդի բարձրունք, որտեղ անմար կրակի ամեն կայծի մեջ նահատակված միլիոնուկես հայերից յուրաքանչյուրի անմար հոգին է: Ամեն տարի հայը ապրում է հույսով, որ թուրքը վերջապես կնդունի այդ կոտորածի փաստը:
Մի շարք երկրներ արդեն ընդուն էլ են այս ոճրագործությունը որպես ազգի դեմ
նպատակաուղղված կոտորած, սակայն շատերն ել խուսափում են օգտագործել այդ տերմինը:
Ես ցանկանում եմ , որ մեր ազգը էլ ողբերգություն չապրի, որ հայ ազգը կորուստներ չունենա, մեր մայրերը չլացեն, երեխաները լինեն առողջ ու երջանիկ: Թող ողջ աշխարհով մեկ սփռված հայերի տներում վառվի օջախի անմար կրակը, որը ոչ մի թութք, ոչ մի ուրիշ բանսարկու չի կարողանա մարել: Հայը եղել է , կա ու միշտ կլինի:
* * *
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք –
Մեզ հայ են ասում:
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ – շատանա˜նք:
Մեզ հայ են ասում:
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ – շատանա˜նք:
Պ. Սևակ
Մարիամ Սարգսյան