Հետաքրքիր  փաստեր  տպիչների  մասին:


Հետաքրքիր  փաստեր  տպիչների  մասին:


Լազերային տպիչների հայտնագործությունը սերտորեն կապված է Չեստեր Կարլսոնի անվան հետ:Հենց նա է առաջինը կարողացել ստանալ պատճեն ստատիկ էլեկտրականության միջոցով,օգտագործելով չոր ներկեր:













Հետագայում, 1975 թվականին IBM ընկերությունը սկսել է  թողարկել այսպիսի սարքեր,որոնք տպում էին միայն հաշիվ ապրանքագրեր և նամականիշներ:Այն արժեր շատ թանկ,բայց այդ տարիների համար դա գլոբալ առաջընթաց էր:
Hewlet-Packard ընկերությունը մասսայականորեն  սկսեց արտադրել այսպիսի տպիչներ 1984 թվականից:Այն արժեր 3500 ամերիկյան դոլլար:Դրանից հետո հիմնականում խոշոր ընկերությունները և հարուստ մարդիկ սկսեցին գնել այսպիսի տպիչ սարքեր:










Լազերային տպիչները երկարակյաց են.դրանք կարող են ծառայել տասնյակ տարիներ և չկորցնել տպագրության որակը:

Գունավոր տպիչների հայտնագործումից ամենաշատը ուրախացել էին կեղծարարները, որոնք  կեղծում էին փաստաթղթերը և թղթադրամները:Հենց այդպիսի մարդկանց  հայտնաբերելու համար էլ, գունավոր տպիչների մեջ տեղադրված են հատուկ ծածկագրեր,որոնք տպագրվում են թղթի վրա,բայց տեսանելի չեն:




Արթուր Սարգսյան



Популярные сообщения