Ինչպե՞ս կարելի է ստեղծել հարմարավետություն գրասենյակում


     Գրասենյակում պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որից կախված կլինի ոչ միայն աշխատանքի արդյունավետությունը, այլև աշխատակիցների տրամադրությունը:
Մի քանի խորհուրդ նման միջավայր ստեղծելու համար:
Լավ աշխատանքի համար
Գրասենյակի մթնոլորտը լավն է, եթե այնտեղ կարելի է  հաճույքով, հեշտությամբ աշխատել:
Եթե ​​ցանկանում եք աշխատունակության բարելավման համար առաջին հերթին պետք է հասկանաք, թե ինչպես պետք է ստեղծեք հարմարավետ եւ հաճելի մթնոլորտ գրասենյակում: Ահա մի քանի գաղտնիք, թե ինչպես կարելի է բարելավել աշխատունակությունը օպտիմալ աշխատանքային միջավայր ստեղծելով:
Ուշադրություն դարձրեք աշխատավայրի տեղադիրքին: Ցանկալի է, որ աշխատասեղանը տեղադրված լինի այնպես, որ դուք կարողանաք տեսնել ձեր գործընկերներին: Ամենաանհաջող դիրքն այն է, երբ նստած եք մեջքով դեպի դուռը, և պետք է անընդհատ շրջվեք մտնողներին նայելու համար: Բացի այդ, չարժե նաև նստել օդորակիչի մոտ, քանի որ այն հղի է հաճախ հիվանդանալու վտանգով:
Ուշադրություն դարձրեք լուսավորությանը: Սա թերևս ինչպես ստեղծել հարմարավետ գրասենյակ հարցի հիմնական պատասխաններից մեկն է: Եթե ​​սենյակը մութ է, դա վաղ թե ուշ հանգեցնում է դեպրեսիայի: Եթե ​​արևը շատ պայծառ է, ապա այն կընկնի համակարգչային մոնիտորի վրա: Իհարկե, դուք չեք կարող ազդել պատուհանից ներս թափանցող արևի ճառագայթների անկյան վրա, բայց դուք կարող եք կարգավորել լույսի պայծառությունը շերտավարագույրի և սեղանի լամպի օգնությամբ:

Փորձեք հնարավորինս օպտիմալ դասավորել ձեր աշխատատեղը: Ազատեք այն բոլոր ոչ պիտանի իրերից` թողնելով միայն իսկապես անհրաժեշտը: Ընդ որում նրանցից յուրաքանչյուրը պետք է տեղակայվի բացառապես դրա համար տախատեսված վայրում: Միայն այդ դեպքում դուք հեշտությամբ կարող եք գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է, առանց ժամանակ ծախսելու:
Եթե ​​դուք դժվար եք կենտրոնանում, և չգիտեք, թե ինչպես կարելի է ստեղծել հարմարավետություն գրասենյակում,
ապա տրամադրեք ձեր աշխատասեղանին  որևէ կենտրոնացնող աքսեսուար: Օրինակ, դա կարող է լինել մետրոնոմ կամ ավազե ժամացույց: Չափավոր հնչյունները թույլ կտան խուսափել գրասենյակի աղմուկից և ուշադրությունը կենտրոնոցնել  աշխատանքի վրա:
Եթե ​​երկար ժամանակ աշխատում եք համակարգչի առջև, ապա պետք է հոգ տանեք ձեր կեցվածքի մասին` ապագայում հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Ցավոք, գործատուները հաճախ աշխատում են աշխատակիցների համար գնել ամենաէժան աթոռները,  որոնց մոտ մեջքի ապահովությունը իսպառ բացակայում է: Ցավոք տնօրեններին գրասենյակի հարմարավետությունը հաճախ ավելի քիչ է անհանգստացնում, քան սովորական աշխատակիցներից: Դուք կարող եք լուծել այս խնդիրը նվազագույն ծախսերով` պարզապես ձեռք բերեք փոքրիկ օրթոպեդիկ բարձ: Դուք կտեսնեք, թե որքան ավելի հարմարավետ եք աշխատելու դրա հետ:
Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը կունենա մի քանի դիպլոմներ ու պարգևներ, որոնք վկայում են բարձրագույն ուսումնական հաստատության ավարտը, կարևոր սեմինարի մասնակցությունը կամ ներքին մրցումներում մրցանակ ստանալը: Կախեք դրանք պատին կողքի: Այս մրցանակները միաժամանակ զարդարում են սենյակը և հիշեցնում, որ եթե ուզեք, կարող եք շատ բանի հասնել: 

Լավ տրամադրություն
Նույնիսկ եթե գրասենյակում աշխատելը հաճելի է և հարմարավետ, երբեմն ուզում ես աշխատել ոչ հանուն մեծ արտադրողականության:
Շատերի համար գրասենյակը նաև ոգեշնչման և լավ տրամադրության աղբյուր է հանդիսանում, մի վայր, որտեղ դուք կարող եք մեկ բաժակ թեյ խմելիս կիսել ձեր մտքերը այն մարդկանց հետ, ովքեր ձեզ մոտ են ոգով: Եվ եթե դուք ուզում եք ամեն առավոտ աշխատանքի գնալ լավ տրամադրությամբ, կարևոր է գրասենյակում հանգստություն ու հաճելի մթնոլորտ ստեղծելը:
Հնարավոր չէ, որ ձեր ղեկավարությունը դեմ լինի, եթե դուք գրասենյակ բերեք փափուկ գնդակ բազկաթոռ (գոնե երբեմն)  և այն օգտագործեք ձեր աթոռի փոխարեն: Այն շատ օգտակար է մեջքի համար, մարզում է ոտքերն ու ազդրերի մկանները, իսկ դանդաղ ճոճը հանգստացնում է և օգնում կենտրոնանալ: Բացի այդ, այն կփոփոխի գրասենյակի ձանձրալի  դեկորային միապաղաղությունը:
Գրեթե բոլոր գրասենյակներում կա գրատախտակ մարկերներով, որոնք օգտագործվում են ժողովների ժամանակ: Գործնական հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում դուք կարող եք դրանց ավելի ուրախ կիրառությունը գտնել: Նկարեք զվարճալի մի բան, մտածեք դրա համար ուրախ գրություն կամ պարզապես հաշվարկեք այն օրերը, որոնք մնացել են մինչև ձեր արձակուրդը:
Աշխատասեղանի վրա ձեր անձնական անկյունն ունեցեք: Գեղեցիկ շրջանակներով դրեք հարազատների ու սիրելիների նկարները, արձանիկներ և ընկերների կողմից նվերներ: Որքան էլ դժվար ու լարված լինի ձեր աշխատանքը, դուք միշտ կարող եք հայացք նետել այդ հոգուն հարազատ իրերին և մի փոքր հանգստանալ:
Եթե ​​դուք մտածում եք, թե ինչպես ստեղծել ձեր հարմարավետությունը ձեր գրասենյակում, ապա ձեզ չեն խանգարի մի քանի սենյակային բույսեր: Նախ, դրանք ավելի կենսունակ ու ավելի գրավիչ կդարձնեն սենյակը: Երկրորդ, որոշ բույսերի տեսակները կարող են կլանել համակարգչի վնասակար ճառագայթումը: Անգամ փշոտ կակտուսը կարող է ջերմություն պարգևել:


   Այսպիսով, գրասենյակում հարմարավետություն ստեղծելու համար տարբերակի ընտրությունը դժվար չէ: Ձեզանից կպահանջվի մի փոքր ջանասիրություն ձեզ շրջապատող տարածությունը սեփական նախասիրություններին հարմարեցնելու համար:

Մաղթում եմ հաջողություն…

by Anna Araqelova

Популярные сообщения