Դու չես կարող կառավարել ժամանակը, դու կարող ես կառավարել ժամանակը, որն օգտագործում ես


Ըստ Ալբերտ Էյնշտեյնի ժամանակն այն է, ինչ ժամացույցը կարող է ցույց տալ: Ըստ ֆիզիկոս Ջոն Վիլերի  ժամանակն այն է, ինչը կանխում է միաժամանակ բոլոր իրերի տեղի ունենալը, իսկ փիլիսոփա Ադոլֆ Գրունբաումի մոտեցմամբ դա իրար հաջորդող պահերի միջև ուղիղ գիծն է:  Ի տարբերություն այլ կենդանի արարածների, մարդը միակն է, ով իրեն զգում է ժամանակի մեջ, և չնայած հնարավորություն չունի ժամանակն իրեն ենթարկելու, բայց կարող է այն օգտագործել արդյունավետ:
Ժամանակի ղեկավարումը  անհատի գործողությունների կառավարումն ու կենտրոնացումն է՝ աշխատունակությունը բարելավելու նպատակով: Դրա կառավարման հմտությունները իրենց մեջ ներառում են անհրաժեշտ նպատակները, սահմանված առաջնահերթությունները, ժամաքանակի տրամադրման տվյալ գործողությանը, ինչպես նաև քայլերի պլանավորում և ցուցակագրում անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Եթե մենք տիրապետենք ժամանակի կառավարման հմտություններին, ապա կլինենք ավելի կազմակերպված, արդյունավետ և երջանիկ:


            Անհատական ժամանակի կառավարման հմտությունները ներառում են.
  •          աշխատանքի ուսումնասիրում,
  •         պլանավորում,
  •          խմբավորում ըստ կարևորության,
  •         որոշման ընդունում,
  •          լիազորում,
  •        ցուցակագրում:

Ժամանակը եզակի միջոց է, որն  անհրաժեշտ, անըմբռնելի, անփոխարինելի, անվերադարձ և հետևաբար անգնահատելի երևույթ է: Այն պետք է մշտապես բաշխել ճշգրտորեն: Յուրաքանչյուր օր բաղկացած է ոչ ավել, ոչ պակաս 24/7 ժամից: Աշխատանքի ցանկացած մաս պահանջում է ժամանակ, վերջինս  առանց եռանդի ոչ մի արժեք չունի և հետևաբար պետք է տիրապետել դրան, որպեսզի աշխատանքը դառնա ավելի արդյունավետ:
Ըստ ժամանակի կառավարման սկզբունքների այն կարելի է բաժանել երեք ուղությունների.
  • կենսաբանական, վերաբերում է ֆիզիկական գործողությանը,
  • հասարակական, վերաբերում է սեփական անձին, ընտանիքին և հասարակությանը,
  •   մասնագիտական, վերաբերում է մասնագիտական ակտիվությանը (աշխատանքի վրա ծախսած ժամանակը):

Կարևոր է պահպանել հավասարակշռություն  այս երեք կողմերի միջև, ինչպես նաև կարևոր է ճիշտ քանակով ժամանակ տրամադրել այս անհրաժեշտ դրույթներին

Կենսաբանական ժամանակ.
Ընտրեք ոսկե միջինը
1. քուն
2. սնունդ
3. հիգիենա
4. անձնական հետաքրքրություններ/հանգիստ/
5. ֆիզիկական ակտիվություն
Վերոհիշյալ բոլոր կետերը պետք է կատարել կանոնավոր կերպով:

Հասարակական ժամանակ
Ցանակալի է տրամադրել ժամանակ ինքդ քեզ, քո ընտանիքին և հասարակությանը: Հիմնական ուղենիշները հետևյալն են՝

1. Ինքնազարգացում
Օրվա ընթացքում ամենաքիչը մեկ ժամ պետք է տրամադրել մտածելու, ինքնադիտողության, կարդալու և այլ նախասիրությունների վրա:

            2. Ընտանեկան ժամ
Ամուր ընտանիքների և երջանիկ ընտանեկան կյանքի հաջողության հիմքում ընկած է անձնական և մասնագիտական հաջողությունները: Ամեն օր պետք է անցկացնել որոշ ժամանակ համաձայնեցնելով ընտանիքի բոլոր անդամներին:
Որպեսզի ապրես հասարակության մեջ պետք է մասնակցել տարբեր հասարակական իրադարձությունների, որի ընթացքում ժամանակի կրողը չի տնօրինում այն:

Մասանգիտական ժամանակ
Այս դեպքում, եթե տվյալ մարդն աշխատում է, նա ժամերի ընտրության հնարավորություն չունի, քանի որ դրանք հիմնականում անփոփոխ են: Այս դեպքում նպատակն է շահավետ կերպով օգտագործել ժամանակ առավելագույն արդյունք ստանալու համար: Կարևոր հանգամանք է նաև տարբերակել <<ժամանակ վատնող>> գործողությունները և փորձել կրճատել դրանք: Նմանատիպ գործողություններ են.
·         ժամանցային հանդիպումներ
·         ոչ արդյունավետ քննարկումներ
·         անկազմակերպ աշխատանք
  Ժամանակի հիմնական վատնելու պատճառները կարելի է դասակարգել  հետևյալ կերպ՝
1. Աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման դեպքում ունենում ենք ժամանակի կորուստ: Աշխատանքը նախօրոք չի պլանավորվել ինչպես հարկն է:
2.  Ժամանակի և աշխատունակության հսկայական կորուստ կարող է լինել բազմաթիվ հանդիպումների հետևանքով, որոնք տեղի են ունենում հաճախ և տարբեր վայրերում, որոնք չեն ծառայում իրենց նպատակին և աշխատակցին կտրում են աշխատանքից:
3. Ժամանակը հաճախ կարելի է համարել վատնած, քանի որ կարևոր տեղեկությունը առկա չէ ամբողջովին, կամ այն ընդհանրապես սխալ է: Նման կերպով, ստանալ և տալ ոչ անհրաժեշտ տեղեկատվությունը նույնպես կարելի է համարել ժամանակի կորուստ:
  Ժամանակի կառավարման հմտությունները միանշանակ կախված են նաև հանգամանքներից: Դրանց երեք հիմնական սկզբունքներն են՝

1.       Ուշադրության ակնթարթ
Գոյություն ունի բնական սահման, ըստ որի տվյալ մարդը որքան երկար կարող է կենտրոնանալ առաջադրված գործողության կամ առաջադրանքի վրա: Դա կոչվում է ուշադրության ակնթարթ:

2.       Ժամանակի պլանավորում փուլերով
  Եթե կարևոր աշխատանք պետք է կատարվի, ժամանակը պետք է հմտորեն փուլերի բաժանել: Օրինակ, եթե աշխատանքը պահանջում է 20 րոպե, ցանկալի չէ տրամադրել 4 օր շարունակ 5-ական րոպե: Կարևոր աշխատանքին երկարատև ժամանակ պետք է տրամադրել:

3.       Կենտրոնացում
Կենտրոնացումը կարևոր է ժամանակի արդյունավետ օգտագործման համար: Այս դեպքում անհրաժեշտ է  խուսափել բոլոր տեսակի ընդհատումներից: Անհրաժեշտ է նաև ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել մեկ աշխատանքի վրա միայն:
Եվ, հետևաբար, ժամանակի կառավարումը սեփական անձի հանդեպ կարգապահությունն է, չնայած դրա վրա կարող են անդրադառնալ արտաքին գործոններ: Նպատակն է տարբերել և նվազագույնին հասցնել և՛ ներքին, և՛ արտաքին գործոնները, որոնք պատճառ են հանդիսանում ժամանակ վատնելուն և դարձնել աշխատանքն ավելի արդյունավետ:



                       by Mariana Sargsyan



                            

Популярные сообщения