Ինչպիսի՜ սուրճ, ինչպիսի՜ գովազդ
Սուրճն իմ կիրքն է, իմ թուլությունը: Ես սիրում
եմ սուրճն իմ ամողջ սրտով: Եվ եթե սուրճի բրենդն ուղեկցվում է նաև լավ գովազդով, ապա
իմ հոգում հանդիպում են շուկայագետն ու սուրճի սիրահարը, սեղմում են միմյանց ձեռքերը,
շնորհավորում են հաջող ընտրությունը և ուրախ-զվարթ վազում են այն խմելու:
Այս առիթով ես հրավիրում եմ Ձեզ այսօր դիտելու
իմ սիրելի ըմպելիքի ոչ օրինաչափ գովազդի ընտրված տարբերակները:
1. Այս գովազդն ինձ աննկարագրելի բերկրանք պարգևեց: Չնայած ամեն
ինչ պարզ է. սուրճը կոչվում է <<Սև կատու>>, որին էլ հարում է նկարը: Բայց որքան հաջող են նրանք այդ դեղին աչքերով սև
կատույին տեղավորել սուրճի փեյնիկի մեջ: Իսկապես հիանալի են օգտագործել կատուների ճկունությունը:
2. Եվս մեկ լավ օրինակ: Այտեղ գրավում
է կարգախոսը <<Արթնանալու լավագույն մասնիկը Folgers-ն է Ձեր բաժակում>>: Թվում է, թե ոչ մի առանձնահատկություն, բայց ես չեմ
հիշում այդքան վառ արտահայտված նկար:
3. Այստեղ լիովին ներկայացված է Իտալիայի
հետ կապը: «Զգացեք Իտալիայի համը, զգացեք COSTA», պարզ
հստակ և գեղեցիկ:
4. Փոքրիկ հանգիստ սուրճի համով: Սերուցքի
գովազդի կրեատիվ տաբերակ է, բայց չգիտեմ, արդյոք սերուցքային սուրճը որևէ մեկի մոտ
ասոցացվում է տաք երկրների ու լողափային հանգստի
հետ:
5. Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչն է դարձնում սուրճի գավաթում աղջկա կերպարի պրոզայիկ գաղափարը այդքան գրավիչ: Միգուցե էլեգանտ
ֆոնի վրա պատկերված իդեալական դասավորվածությամբ լուսինն ու աստղերը, նրանց փայլն ու էլեգանտ գրվածքը մի ամբողջական կոմպոզիցիա են ստեղծել: Այս յուրօրինակ
ռոմանտիզմով լեցուն նկարը իմ մեջ ցանկություն է առաջնում աստղազարդ տաք մի գիշեր բաց
պատուհանի մոտ կանգնած խմել մեկ գավաթ այդ սուրճից:
6. Թեև սա այնքան էլ սուրճի գովազդ
չէ, սակայն ուղղակիորեն կապված է վերջինիս հետ, և հենց իր յուրօրինակության համար էլ
ընդգրկվել է այստեղ: Առանձնահատուկ ուրախություն է պարգևում «ոչ մի հնարք» գրվածքը: Այս դարձվածքը լայնեզր
գլխարկով նապաստակի հետ միասին օգնում են ճիշտ հասկանալ հեղինակի գաղափարը:
7. Սուրճի թեմատիկայով ևս մեկ հետաքրքիր
գովազդ: Այտեղ սուրճն առաջակվում է տեղափոխման համար և անչափ լավն է կարգախոսը` «Դարձիր գրասենյակի հերոս»:
8. Համոզված չեմ, որ սա սուրճի գովազդ
է, բայց այն կարող է դա դառնալ: Այն «Առավոտյան երազանքները մի գավաթ
սուճում» շարքից է և շատ ճիշտ ընտրություն է կանացի լսարանի համար:
9. Եվ վերջապես սուրճի ոչ արդիական
փաթեթավորում` շշալցված հատիկավոր սուրճ: Թվում է, թե այս խմիչքը պետք է վիսկիի ազնիվ բույր ունենա ...: Որպես
մարկետինգի զոհ, իհարկե, ուզում եմ անմիջապես այն փորձել:
Keep calm and drink
coffee!
by Anna Araqelova
by Anna Araqelova