ՄԵԿ ԲՐԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ուշագրավ գովազդ NIKE-ից:Գովազդն ուշագրավ է նրանով, որ նշված է միայն կազմակերպության ֆիրմային լոգոն:
Առանց անվանման էլ մեզանից յուրաքանչյուրը ճանաչեց աշխարհահռչակ NIKE ֆիրման: Ֆիրման
ունի շատ հետաքրքրիր պատմություն, որն էլ կուզեի Ձեզ ներկայացնել:
NIKE-ի պատմության արմատները ձգվում են 1964թ-ից: Ամերիկյան շուկայում այդ ժամանակ
կարելի էր ձեռք բերել կամ շատ թանկ ու լավորակ կամ շատ էժան ու անհարմար մարզակոշիկ:
Միջին որակի ապրանք պարզապես գոյություն չուներ: Հենց դրան էլ ուշադրություն դարձրեց
Օրեգանոյի համալսարանի ուսանող Ֆիլ Նայթը, ով սպորտով էր զբաղվում և իր վրա էր զգում
այդ անհարմարությունը:
Ֆիլ Նայթն իր մարզիչի հետ որոշեցին պատվիրել հարմար ու մատչելի մարզակոշիկ:
Նրանք որոշեցին որակյալ մարզակոշիկ պատվիրել այլ երկրում և ներմուծել ԱՄՆ: Նրանց ընտրությունը
կանգ առավ Ճապոնիայի վրա, որովհետև այնտեղ աշխատուժն ավելի էժան էր: Դրա համար հիմնեցին
Blue Ribbon Sports ֆիրման, որն էլ հետագայում վերանվանվեց NIKE:
26 ամյա պատանին գործի մեջ ներդրեց ընդամենը 500$, իսկ ներմուծած մարզակոշիկները վաճառում
էր հենց ավտոմեքենայի թափքից: Մեկ տարվա ընթացքում դա նրանց ապահովեց ավելի քան
8000$-ի եկամուտ, և նրանք որշեցին ընդունել աշխատանքի վաճառքի մենեջեր Ջեֆ Ջոնսոնին:
Նրան առաջին հերթին հանձնարարվեց կազմակերպության համար լավ, հնչեղ անուն մտածել: Գիշերը
մենեջերը երազում տեսնում է հաղթանակի աստվածուհի Նիկային: Վերջինս որոշիչ է դառնում
իրենց ֆիրմային լոգոտիպի համար: այդ Նրանք որոշում են իրենց ֆիրման վերանվանել
NIKE, սակայն պաշտոնապես վերանվանվեց միայն 1981 թվականին:
Ջեֆ Ջոնսոնը
հարցում էր անցկացնում գնորդներից որակի վերաբերյալ՝ դրանով իսկ հսկելով ապրանքի որակը:
ԱՄՆ-ում գնալով առողջ ապրելակերպն ավելի արդիական էր դառնում: Ֆիտնեսով մարդկանց հետաքրքրվածության
աճն ու կազմակերպության կողմից արտադրվող որակյալ մարզակոշիկները հանգեցրին նրան, որ
1971 թվականին NIKE-ի եկամուտը կազմեց արդեն 1.3մլն. դոլար:
Հենց այդ տարի էլ ստեղծվեծ կազմակերպության լոգոտիպը Պորտլենդի ուսանողուհի
Կարոլինա Դեվիսոնի կողմից ընդամենը 30դոլարով: Հետագայում Ֆիլ Նայթը ուսանողուհուն
նվիրեց ոսկե մատանի այդ լոգոտիպով և կազմակերպության բաժնետոմսերի փաթեթ:
NIKE-ը առաջին կազմակերպությունն էր, որ սկսեց իր գովազդներում նկարահանել հայտնի
մարդկանց:
Պարբերաբար աղմկալի բախումներ էին տեղի
ունենում մյուս առաջատար սպորտային բրենդերի հետ, ինչն իր հետքն էր թողնում կազմակերպության
համբավի վրա: 90-ականներին կազմակերպության նկատմամբ հետաքրքրությունն այնքան էր նվազել,
որ նրանք որոշեցին զբաղվել նաև մարզահագուստի, ժամացույցի և այլ աքսեսուարների արտադրությամբ:
2000 թվականների սկզբին կազմակերպությունը շարունակեց ներդրումները իրականացնել գովազդի
ոլորտում՝ կնքելով մեծ պայմանագրեր մարզիկների հետ:
Այսօր NIKE-ը շարունակում է մնալ առաջատարների
շարքերում: Այն հովանավորում է հայտնի մարզիկներին, կազմակերպում է սպորտային միջոցառումներ
ու ստեղծում է հեղափոխական, մարզակոշիկ: Նրա գովազդը ոգեշնչում է, իսկ լոգոտիպը ամենաճանաչելին
է բոլոր սպորտային լոգոտիպերի շարքում: Վերջիվերջո NIKE ֆիրման սեփական փորձով ապացուցեց
իր կարգախոսը — Just Do It (Պարզապես արա այն):
by Anna Arakelova