ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ ՉԵ՞Ն

Google, Yahoo, Apple, Hewlett-Packard,eBay իրենց երեխաներին  կրթում են առանց համակարգիչների դպրոցում Waldorf of the Peninsula անվանմամբ  ( http://waldorfpeninsula.org/ ): Դպրոցն ունի հնաոճ տեսք. փայտյա նստարաններով, գրատախտակներով և գունավոր կավիճներով: Դասաժամերին օգտագործում են սովորական գրիչներ, մատիտներ, կարի ասեղներ, ծեփամածիկ և նույնիսկ կավ: Ոչ մի համակարգիչ: Ոչ մի էկրան: Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն խստիվ արգելված է դպրոցում և չի խրախուսվում տանը:
Դասաժամերն անցնում են հետաքրքիր և յուրօրինակ: Օրինակ 2-րդ դասարանցիները շրջան են կազմում և իրենց ուսուցչի հետ կրկնում ոտանավորը`  միաժամանակ խաղալով լոբահատիկով լի պարկի հետ: Այս վարժությունը նպաստում է մտքի և մարմնի համահունչ աշխատանքին:
Կամ 5-րդ դասարանի աշակերտները շյուղերով գործում են` վերականգնելով ցածր դասարաններում իրենց ստացած գիտելիքները: Զբաղմունքը զարգացնում է բարդ խնդիրներ լուծելու ունակությունը, օգնում է համակարգվածությանը:
Մեր ժամանակներում, երբ ամբողջ աշխարհում դպրոցները շտապում են հագեցնել իրենց դասարանները նորագույն տեխնոլոգիաներով, իսկ որոշ քաղաքական գործիչներ դա չանելը համարում են անհեթեթ, բարձր տեխնոլոգիաների ստեղծագործման կենտրոնի մասնագետները համոզված են `դպրոցն ու համակարգիչը անհամատեղելի են: Նրանց կարծիքով համակարգիչները խոչընդոտում են ստեղծագործելուն, մտքի  զարգացմանը, ցածրացնում են շարժողականությունը, ուշադրությունը և , վերջապես, նվազեցնում են սովորական մարդկային շփումը:

Այսկերպ մտածող ծնողները վստահ են,երբ իրոք գա ժամանակը ծանոթեցնելու իրենց երեխաներին նորագույն տեխնոլոգիաներին , իրենք կունենան և սովորեցնելու հմտություններ, և անհրաժեշտ տեխնիկա իրենց տներում:




                               by Mariam Sargsyan

Популярные сообщения