
միջավայրի ստեղծումը (մեքենաներ, իրեր, ինտերիեր) և հիմնված է հարմարավետության ու գեղեցկության համադրության սկզբունքի վրա:
Դիզայները արտաքին աշխարհի ստեղծողն է: Այն ձգտում է ներգրավել ժամանակակից մարդու կյանքի բոլոր ոլորտները և ընդ
որում հետաքրքրված է ոչ միայն օբյեկտների արտաքին տեսքով, այլև ներքինով և այն էլ
ֆունկցիոնալ փոխկապվածության մեջ:
Դիզայնը ոչ միայն անհատական աշխատանք է, այլև աշխատանք գործատուի հետ,
որի ընթացքում առաջանում են մի շարք զավեշտալի իրավիճակներ: Նմանատիպ իրավիճակներում
հայտնված կլինեն կարծում եմ բոլոր դիզայներները, երբ հաճախորդը ուզում է չգիտի թե ինչ,
չգիտի ինչ չափի և գույնի կամ հակառակը գիտի ինչ է ուզում, բայց չգիտի ինչպես դա հասցնի,
մեկնաբանի դիզայներին:
Ներկայացնում ենքկոմիքսների տեսքով պատկերված նմանատիպ մի քանի իրավիճակ:
By Anna Araqelova