Առաջին թռչող 3D տպիչը:



Չինական DediBot ընկերությունը զարմացրեց բոլորին ստեղծելով  Fly Elephant կոչվող 3D տպագրությամբ դրոնները:

Fly Elephant-ի վեց շարժիչների տակ  տեղադրվել են սարքավորումներ է եռաչափ տպագրության համար,որը կոչվում է Open-ended Additive Manufacturing: Այն  կարող է տպագրել  եռաչափ տպագրության համար նախատեսված  ցանկացած նյութի օգնությամբ: Բացի այդ, սարքը  թույլ է տալիս տպել 0.1 միլիմետր ճշգրտությամբ:
Թռչող 3D տպիչը կարող է նաև աշխատել այլ նմանատիպ սարքերի հետ: Նման տպիչի առավելություններից մեկն էլ այն է,որ այս տպիչներին պետք չէ  աշխատանքային տարածք,վերջնական արտադրանքի չափը կախված չէ աշխատասենյակի չափի հետ:


Այս սարքերը նաև մեծ թերություն ունեն ,դա մարտկոցների կարճ կյանքն է: Սակայն DediBot ընկերությունը  նախատեսում է սարքը ապահովել անլար լիցքավորման տեխնոլոգիայով: Ցանկացած դեպքում ներկայացված մոդելը դեռ փորձարկման մեջ է, եւ չինական կողմը շարունակում է բարելավել եւ զարգացնել սարքը, որն այս պահին խիստ խոստումնալից է թվում: Պատկերացրեք, որ թռչող սարքը  բարձրության վրա ինքնուրույն «տպում» է  շենքեր եւ ճարտարապետության այլ օբյեկտներ, առանց մարդկային մասնակցության:


by Artur Sargsyan


Популярные сообщения