Google-ի հավելվածը կգտնի Ձեր նմանակին արվեստի գործերում

Google ընկերության կողմից մշակված Google Arts & Culture հավելվածի թարմացման տարբերակը ձեռք է բերել նոր և հետաքրքիր գործառույթ, որը կոչվում է << Is your portreit in a museum? >> (<< Կա՞ արդյոք քո դիմանկարը թանգարանում>>): Հնավորություն է տալիս օգտատերերին գտնել իրենց նմանակներին կերպարվեստի հայտնի գործերում:
Բջջային այս հավելվածի տվյալների բազայում պահվում են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող արվեստի գործերի հարյուրհազարավոր թվային ցուցանմուշներ: Այն ներառում է  70 երկիր և 1200 թանգարան: Այսուհետև նոր գործառույթի շնորհիվ օգտատերը կարող է սելֆի անել ու փնտրել իր նմանակին արվեստի գործերում: Հավելվածը սկանավորելով Ձեր լուսանկարը  տասնյակ թանգարաններում ներկայացված ավելի քան 70 հազար արձանների և կտավների հետ, ընտրում է Ձեր նմանակին և ցուցադրում ամենահաջող արդյունքը: Նշենք, որ ֆունկցիան աշխատում է Google-ի արհեստական բանականության միջոցով:






Մի շարք երկրներում ամենաշատ ներբեռնված դարձած անվճար հավելվածը հասանելի է Android և IOS օպերացիոն համակարգերի համար: Այն կարելի է ներբեռնել App Store և Google Play հարթակներում ամբողջովին անվճար:
Սակայն նշենք, որ հավելվածի  այս զվարճալի գործառույթը դեռևս հասանելի է սահմանափակ թվով երկրներում: 
Այս իսկ պատճառով անհրաժեշտ է առաջին հերթին հեռախոսի վրա տեղադրել  VPN հավելված և փոխել երկիրը՝ նշելով երկիրը ԱՄՆ:
IOS-ի դեպքում ներբեռնեք Opera VPN  հավելվածը, ապա բացեք այն և ընտրեք USA, իսկ Android-ի դեպքում ներբեռնեք Turbo VPN հավելվածը և կատարեք նույն գործողությունը: Վերը նշված հավելվածը տեղադրելուց և Lacation-ը փոխելուց հետո կարող եք բացել  Arts & Culture հավելվածը, գտնել համապատասխան գործողությունը և սեղմել նշված կոճակին: 


by Ani Poghosyan

Популярные сообщения